Նավթի գներն աճել են

Լուրեր

04.10.2024 | 15:20
Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում կտևի մի քանի շաբաթ. ABC
04.10.2024 | 15:09
Պլասիդո Դոմինգոն համերգ կունենա Ֆիլհարմոնիկի հետ
04.10.2024 | 15:05
Սերժ Սարգսյանի գործով դատավորի լիազորությունները դադարեցվեցին, Մոսկվան՝ ՀՀ-Արևմուտք կապերի մասին. ԼՈՒՐԵՐ
04.10.2024 | 14:59
Մակրոնը Փաշինյանին վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
04.10.2024 | 14:51
Ուկրաինան Հաագայի արբիտրաժային դատարանին կոչ է արել ՌԴ-ին պարտավորեցնել՝ ապամոնտաժել Ղրիմի կամուրջը
04.10.2024 | 14:44
ԵՄ-ում սուտ և մանիպուլյացիա են որակել ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունները Հարավային Կովկասում Արևմուտքի նպատակների վերաբերյալ
04.10.2024 | 14:35
Մեր զինված ուժերի փայլուն աշխատանքը միանգամայն օրինական է․ Ալի Խամենեին՝ Իսրայելի հրթիռակոծման մասին
04.10.2024 | 14:24
ՊԵԿ-ը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
04.10.2024 | 14:15
Վերջ տվեք վտանգավոր խաղերին․ Ալիևը սպառնացել է Հայաստանին
04.10.2024 | 14:06
Մեկ օրում Զապորոժիեին գրեթե 500 հարված է հասցվել
04.10.2024 | 14:02
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ՀՀ ՊՆ պաշտոնյաների հետ
04.10.2024 | 13:55
Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը Բաքվին ու Երևանին կոչ է արել անցնել «խաղաղության համաձայնագրի ճանապարհի վերջին մղոնը»
04.10.2024 | 13:50
ՆԳՆ-ն և Կիրանցի վարչական ղեկավարը հերքում են երեխաների առևանգման մասին տեղեկությունը
04.10.2024 | 13:43
Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1 մլն 590 հզր դրամ է
04.10.2024 | 13:32
ՄԱԿ-ի ԱԽ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնել Գուտերեշին՝ Իսրայելի կողմից անցանկալի անձ ճանաչելուց հետո
Բոլորը

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 3.70%-ով և կազմել 73.66 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 3.69%-ով և կազմել 77.53 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին: