Ադրբեջանում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Ղարաբաղը տպավորել է իրեն․ արդեն 4 անգամ այցելել է

Լուրեր

08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
Բոլորը

Ռուսաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ադրբեջանական գյուղմթերքի ներկրման հետ կապված։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Բաքվոում ՌԴ  դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Մեր տնտեսական հարաբերությունները զարգանում են շատ ակտիվ։ Ներկայում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ համատեղ տրանսպորտային նավաշինություն։ Գիտեք խոշոր նախագծի մասին՝ «Հյուսիս-հարավ» երկաթուղային միջանցքի զարգացման, ինչպես նաև Նախիջևանով Թուրքիա երթուղու։ Վերջերս Բաքու էր այցելել գյուղատնտեսական մեծ պատվիրակություն, քանի որ մենք բարձր ենք գնահատում ադրբեջանական գյուղմթերքը, այդ թվում՝ հայտնի Բաքվի լոլիկը»,- ​​ասել է Եվդոկիմովը։

Ռուս դիվանագետը նաև հայտնել է այս օրերին շինանյութերի խոշոր արտադրողներից կազմված ռուսական պատվիրակության այցի մասին, որը հանդիպումներ կունենա ադրբեջանցի գործընկերների հետ՝ համատեղ նախագծերի քննարկման նպատակով։

Նա նաև պատմել է Արցախ այցերից իր տպավորությունների մասին։ Եվդոկիմովը նշել է, որ արդեն 4 անգամ այցելել է «Ադրբեջանի ազատագրված տարածքներ», այդ թվում՝ Վարանդա ու Բերձոր։ Նա Շուշի է այցելել նաև Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հրավերով։

«Վերջերս այցելեցի Քելբաջարի շրջան, այն մեծ հնարավորություններ ունի բոլորի համար»,- հավելել է  ՌԴ դեսպանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի