Հ1-ի տնօրենը պատասխանում է ՀԸ-ի շուրջ քննադատություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը Հանրային հեռուստաընկերության շենք հասնելուց և մեծաքանակ ոստիկանական պատին հանդիպելուց հետո շարունակեց պնդել ուղիղ եթեր տրամադրելու և ուղերձ հղելու պահանջը։ Շենքի դիմաց դուրս եկավ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, որը Գալստանյանի հետ քննարկումներից հետո առաջարկ ներկայացրեց։

«Առաջարկում եմ հարցազրույց՝ ուղիղ եթերում, և եթե ուղերձ տալու ցանկություն կա, կարող ենք հնարավորություն տալ այդ հարցազրույցի ընթացքում հղել այդ ուղերձը»,- ասաց Մովսիսյանը՝ նշելով, որ անձամբ կուղեկցի Գալստանյանին հեռուստաընկերություն:

Անդրադառնալով Գալստանյանի այն պնդումներին, թե Հանրային հեռուստաընկերությունն իրենց եթեր չի տրամադրում, Մովսիսյանը, վկայակոչելով քիչ հեռվում կանգնած շարժման մասնակից Գառնիկ Դանիելյանին, նշեց. «Մեկ շաբաթ առաջ է Գառնիկ Դանիելյանը մեզ մոտ հյուր եղել, և կարող ենք ասել, որ մենք այս ընթացքում բազմիցս հրավիրել ենք տարբեր ներկայացուցիչների, և այսօր էլ, այս ժամին պատրաստ ենք հյուրընկալելու»։

Անդրադառնալով Գալստանյանի՝ հեռուստաընկերության մասին որակումներին, թե «Հանրայինը ստի և կեղծիքի որջ է», Մովսիսյանը նշեց. «Ցավալի է, որ նման վիրավորանքներ են հնչում Հանրային հեռուստաընկերության հասցեին։ Ես հենց այստեղ եմ գտնվում, որ ապացուցենք, որ մենք բաց ենք, մեր դռները բաց են անգամ այս ժամին ուղիղ եթերի հնարավորություն ընձեռելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։