Կանադայի պատժամիջոցների պատճառով Ադրբեջանը Bayraktar TB2-ի օպտիկական համակարգերը փոխարինում է թուրքական արտադրանքով

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Թուրքիայի կողմից արտադրված և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում գտնվող Bayraktar TB2 մարտական ​​անօդաչու թռչող սարքերի օպտիկական համակարգերը փոխարինվելու են։ Բաքվում անցկացված ADEX 2024 պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակում թուրքական ASELSAN-ի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ անօդաչու սարքերի վրա կտեղադրվեն ASELFLIR-500 էլեկտրաօպտիկական համակարգեր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հավելենք, որ թուրքական Baykar ընկերությունը, որն արտադրում է այս ԱԹՍ-ները, դրանք համալրել էր Կանադայում արտադրված WESCAM MX-15D օպտիկական համակարգերով։ Այս համակարգերն էին տեղադրված նաև Ադրբեջանի կողմից գնված Bayraktar TB2-ի վրա։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Կանադան չեղարկել էր Թուրքիային այս համակարգերի արտահանման թույլտվությունը։ Սակայն այս տարեսկզբին Օտտավան հայտարարեց, որ այլևս չի արգելի որոշակի զենքի արտահանումը Թուրքիա։

Անկարան, սակայն, որոշել է կանադական համակարգերը փոխարինել տեղական արտադրության օպտիկական համակարգերով։ ASELSAN-ն այդ նպատակով մշակել է ASELFLIR-500 էլեկտրաօպտիկական համակարգերը, որոնք այժմ տեղադրված են ինչպես Bayraktar TB2, այնպես էլ Bayraktar Akıncı անօդաչու թռչող սարքերի վրա։

Մեկնաբանելով ASELSAN-ի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ստորագրած պայմանագրի կարևորությունը՝ թուրքական աղբյուրները նշում են, որ ASELFLIR-500-ն ընկերության կողմից նախկինում մշակված CATS էլեկտրաօպտիկական համակարգի արդիականացված տարբերակն է։ Նոր համակարգն ունի 4096×2880 ցերեկային տեսախցիկ, 1280×720 գիշերային տեսախցիկ և լրացուցիչ SWIR տեսախցիկներ: Օպտիկական համակարգն ի վիճակի է լազերային ուղղորդել թիրախները մինչև 35 կիլոմետր հեռավորության վրա։

Պայմանագրի համաձայն՝ ASELSAN-ն Ադրբեջանի ռազմաօդային ուժերին ապահովելու է նաև TOLUN զինամթերքով, որը նախատեսված է ինչպես կոշտ բետոնե առարկաները, այնպես էլ փափուկ ցամաքային թիրախները ոչնչացնելու համար: Տարբեր օդային հարթակներից ցամաքային թիրախներին նետված զինամթերքի քաշը կազմում է 139 կիլոգրամ։ Կախված անկման բարձրությունից՝ դրա հեռահարությունը կարող է հասնել 100 կիլոմետրի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի