Կանադան վերացնում է Թուրքիա ռազմական արտահանումների արգելքը, որը սահմանվել էր 44-օրյա պատերազմից հետո

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադան հայտարարել է, որ այլևս չի արգելի որոշակի զենքի արտահանումը Թուրքիա։ Այս քայլը տեղի է ունենում Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումից շուրջ մեկ շաբաթ անց, գրում է AFP-ն, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Կանադայի կառավարության ծանուցման մեջ նշվում է, Թուրքիայի համար նախատեսված ռազմական ապրանքների և զենքի որոշ տեսակների տրամադրման թույլտվություններն «այժմ կվերանայվեն յուրաքանչյուր դեպքի հիման վրա»։

Կանադան պաշտոնապես արգելափակել էր Թուրքիա ռազմական արտահանումները 2021 թվականի ապրիլին՝ այն բանից հետո, երբ հետաքննությունը պարզել էր, որ Թուրքիա արտահանվող կանադական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիան օգտագործվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի մասին։

Արտահանման արգելքը վերաբերում էր մոտ 30 թույլտվությունների և տարածվում էր ռազմական ապրանքների ու տեխնոլոգիաների լայն տեսականի վրա, ներառյալ՝ ինքնաթիռների արտադրության բաղադրիչները, թռիչքի սիմուլյատորների ծրագրային և տեխնիկական տվյալները, արբանյակային սարքավորումները և հրազենի բաղադրիչները:

Այժմ Կանադան թուրք ներկրողներից կպահանջի երաշխիքներ տրամադրել զենքի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև, ըստ կառավարության հայտարարության, «հստակ նշում՝ արդյո՞ք ապրանքները վերարտահանվելու կամ փոխանցվելու են ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի»: Բացի այդ, Կանադան «ունի թույլտվությունները կասեցնելու կամ չեղարկելու լայն լիազորություններ»։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումից հետո ԱՄՆ կառավարությունն էլ հավանություն է տվել Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռներ վաճառելու՝ 23 միլիարդ դոլար արժողությամբ գործարքին։

Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարությամբ դատապարտել է երկրի կառավարության այս քայլը:

«Այս որոշումը տագնապալի մտահոգություններ է առաջացրել կանադահայ համայնքի շրջանում, քանի որ այն վտանգում է Կանադայի հավատարմությունը մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանը և արդարադատությանը»,- ասվում է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Էմմա Չոբանյան