Հոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ

Լուրեր

06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում: Մեկնարկի միջոցառմանը կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Գիտության շաբաթ» նախագիծը նախատեսում է մի շարք բազմաձևաչափ միջոցառումներ, որի հիմնական թեման է՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը», ինչը ևս մեկ անգամ ընդգծում է համատեղ ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնելու առաջնահերթություն և զարգացման գլխավոր գործիք։

Միջոցառումների ծրագիրը բաժանված է երեք հիմնական թեմատիկ մասերի․

Գիտությունն ամենուրեք է՝ հոկտեմբերի 1-2, որը կբացահայտի գիտության ամենօրյա ներկայությունը մեր կյանքում։
Մասնագիտական կողմնորոշում՝ հոկտեմբերի 3-4, որի շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ և սեմինարներ երիտասարդների համար՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին։

Գիտական ֆանտաստիկա՝ հոկտեմբերի 5-6, որը գիտության ապագային նվիրված միջոցառումների շարք է:

Գիտության շաբաթը կլինի ապակենտրոնացված, և միջոցառումները կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև մարզերում՝ նպատակ ունենալով հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնել գիտության կարևորությունը։ Վեց օր շարունակ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունենալիք Գիտության փառատոնին կմասնակցեն գիտական ինստիտուտներ, համալսարաններ, ինչպես նաև կրթական և տեխնոլոգիական համայնքի կազմակերպություններ ու ընկերություններ։ Զուգահեռ` մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում կկազմակերպվեն ապակենտրոնացված միջոցառումներ, որոնց ընթացքում կանցկացվեն դասախոսություններ, սեմինարներ, վարպետաց դասեր, մրցույթներ, գիտափորձեր։ Մասնակիցները կծանոթանան վերջին գիտական հայտնագործություններին, կշփվեն գիտնականների հետ, իրենց ուժերը կփորձեն տարբեր նախագծերում: