ՔՊ խմբակցության 27 պատգամավոր է միացել Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 27 պատգամավոր է միացել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին, այս մասին Factor.am-ին հայտնեց խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Factor.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ՔՊ խմբակցության պատգամավորներին ասել, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար բավարար է 24 ստորագրություն։

Ավելի վաղ ՔՊ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ստորագրությունները ներկայացվել են խմբակցության ղեկավար կազմին։

Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ ստորագրությունների քանակը բավարար է, սակայն, այդպես էլ չէր հստակեցրել, թե քանի ստորագրություն է հավաքվել և ովքեր են կողմ Գրիգոր Մինասյանի հնարավոր պաշտոնանկությանը։

Ի դեպ, Գրիգոր Մինասյանի հարցով տարբեր են ՔՊ-ականների տեսակետները։ Իշխանական պատգամավորների մի մասն ասում է՝ Գրիգոր Մինասյանի աշխատանքից դժգոհություն չունի, իսկ որոշների կարծիքով էլ նախարարություններ կան, որոնց աշխատանքից ՔՊ-ում դժգոհ են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սիրավարդ Գևորգյանը նշանակվել էր արդարադատության փոխնախարար․ նա մինչ այս զբաղեցնում էր արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Նշանակումից հետո համացանցում սկսեց տարածում գտնել Գևորգյանի լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի գիրքը ձեռքին։ Աղմկահարույց լուսանկարի հետ կապված իշխանական և ընդդամադիր շրջանակները տարաբնույթ մեկնաբանություններով հանդես եկան։ Սեպտեմբերի 26-ին, ընդամենը 20 օր պաշտոնավարելուց հետո, Սիրավարդ Գևորգյանը հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարի պաշտոնից։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «Խարդավանքները հաղթեցին բանականությանը։ Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»։

Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան էջում կիսվել էր Սիրվարդ Գևորգյանի գրառմամբ և ափսոսանք էր հայտնել, որ «առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի»:

Մանյա Պողոսյան