Ասում էր` ավելի լավ ա քաջաբար զոհվենք, քան փախչենք. էդպես էլ արեց. զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
Բոլորը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնն այսօր մարդաշատ էր․ զինվորների ընտանիքները, հարազատներն ու ընկերները եկել էին հարգանքի տուրք մատուցելու 2020 թվականի 44-օրյա պատերազմում ընկած տղաների հիշատակը։ Ուղիղ 4 տարի առաջ հենց այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 27-ը ոչ միայն հիշողության, այլև հպարտության և ցավի օր է, որտեղ մարդիկ, մեկը մյուսի կողքին, կրկին վերապրում են 44 օրերի տառապանքը։

Քամուց ծածանվող եռագույն դրոշները, ծաղիկներով զարդարված շիրիմները միաձուլվել էին հերոսների նկարների լուռ վկայությամբ։ Աղոթքներով ու արցունքներով կրկին ու կրկին հնչում էր մեկ ձայն՝ անսահման կարոտի ձայնը։

Եռաբլուրը դարձել է հիշողության, վշտի ու հայրենասիրության խորհրդանիշ։

Արփի Հակոբյան