ԱՄՆ Առևտրի դեպարտամենտում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության ընթացիկ արդյունքներն ու հետագա քայլերը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ
Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) ղեկավար Սթեֆան Գարդների,
Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանների գծով պատասխանատու Թոմաս Մարկի և ծրագրի խորհրդատու Էրիկ
Ուենզի հետ․ տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ընդգրկող հարցերի լայն
շրջանակ: Ընդգծվել է CLDP ծրագրի շրջանակում մի շարք ուղղություններով համագործակցության հաջողված փորձը,
անդրադարձ է կատարվել թվային հարթակներին առնչվող ՀՀ օրենսդրության և կիրարկման խնդիրների վերլուծության
(GAP analisys) վերաբերյալ զեկույցին և դրա ուղղությամբ իրականացվելիք հետագա աշխատանքներին:

Ծրագրի պատասխանատուները նշել են, որ տպավորված են ՄՊՀ մասնագետների պրոֆեսինալիզմի և
աշխատանքներում ներգրավվածության բարձր մակարդակով:

Գեղամ Գևորգյանը գոհունակություն է հայտնել ծրագրի արդյունքներից՝ կարևորելով թվային շուկաներում
մրցակցային մարտահրավերների արդյունավետ կառավարման գործում միջազգային փորձը:

Նախանշվել և մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ,
ներառյալ թվային հարթակներին առնչվող առաջարկների իրականացումը, սպառողների շահերի պաշտպանությունը և
այլն: