Ինչու են Մինասյանի գլխին սև ամպեր կուտակվում․ ՔՊ-ում փակագծերը դեռ չեն բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար։ Պատգամավորները մի մասը թեև հաստատում է տեղեկությունը, սակայն նախընտրում է խոսել առանց անուններ և պատճառներ մատնանշելու։ Ոմանք էլ ասում են՝ խմբակցությունում չի քննարկվել, տեղյակ չեն։

Սիսակ Գաբրիելյանը ևս շեշտեց, որ տեղյակ չէ գործընթացից, սակայն ընդգծեց՝ Կառավարության աշխատանքը դրական է գնահատում, իսկ խմբակցությունում ազատ են այլ կարծիք ունենալ և դրա մասով գործընթաց սկսել։

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ևս դժգոհություններ չունի, նշում է՝ ստորագրահավաքի մասին մանրամասների չի տիրապետում։ Այնինչ Արմեն Խաչատրյանը, թեև չի մասնավորեցնում, սակայն հայտարարում է՝ կան նախարարություններ, որոնց աշխատանքից կուսակցությունում դժգոհ են։

Մինասյանի աշխատանքը բավարարո՞ւմ է Խաչատրյանին․ հարցին պատգամավորը բացասական պատասխան տվեց։

Ուշագրավ է, որ գրեթե 2 տարի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանի աշխատանքի մասով դժգոհություններ չբարձրաձայնած խմբակցության քայլին նախորդել էր շաբաթներ առաջ արդարադատության փոխնախարարի պաշտոնում նշանակված Սիրվարդ Գևորգյանի աղմկահարույց լուսանկարի տարածումը սոցցանցերում։ Փոխնախարարի ձեռքին Ռոբերտ Քոչարյանի գիրքն է, իսկ կողքին՝ Հանրապետական կուսակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն ու Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը։

Արդյո՞ք արշավի համար նշանակություն ունեցել է Մինասյանի արյունակից հարազատների՝ հոր՝ Արա Մինասյանի և եղբոր՝ Միքայել Մինասյանի մի շարք աղմկահարույց քրեական գործերով անցնելը․ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ոչ միանշանակ պատասխան է տալիս։

Արդյո՞ք իրենց նկատած խնդիրների մասին Մինասյանի նշանակման ժամանակ չէին կարող խոսել, իշխող ուժի ներկայացուցիչները խուսափողական պատասխաններ են տալիս։

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նկատում է՝ այս մասին քաղհասարակությունը դեռևս 2 տարի առաջ էր բարձրաձայնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

P.S. Ռեպորտաժը պատրաստ էր, երբ հայտնի դարձավ, որ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նրա հրաժարականին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Գրիգոր Մինասյանը․ «Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»: