Տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Լուրեր

06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 18:07
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
Բոլորը

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Խորհրդի անդամներ են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 40 անձ, խորհրդի քարտուղարությունն իրականացնում է նախարարի օգնականը։

«Առաջին նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ «Հասարակական խորհուրդի գործունեության նպատակի և անդամների լիազորությունների», «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն ստանալու ընթացակարգի» և «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» վերաբերյալ։

ՏԿԵ նախարար, խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը ողջունել է անդամներին և շնորհակալություն հայտնել խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Նախարարը ներկայացրել է խորհուրդը ստեղծելու հիմնական նպատակը, խոսել անդամների լիազորությունների և դերի մասին։

«Հասարակական խորհրդի կազմում ընդգրկված են ակտիվ մարդիկ, ովքեր մշտապես կապի մեջ են համայնքապետերի, մարզպետների, Երևանի պարագայում վարչական շրջանների ղեկավարների հետ։ Շփվում են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ և իրենց խնդիրների լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր գործադրում։ Խորհրդի անդամներն 2 հիմնական դերակատարում ունեն՝ տեղում առկա խնդիրները հավաքագրել և ներկայացնել, այնուհետև տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների հետ փորձենք լուծումներ գտնել այդ խնդիրներին և արդեն լուծումների մասին տեղում դուք իրազեկեք, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, տեղահանված անձանց շրջանում բարձրանա պետական ծրագրերի մասին իրազեկվածությունը»,- իր խոսքում մասնավորապես ընդգծել է նախարար Սանոսյանը։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացը պարզեցվել է, և վարույթը 90 օրվա փոխարեն ներկայում տևում է միջինում երկու ամիս։

«Անչափահասները չեն դիմելու քաղաքացիության, քանի որ նրանց ծնողներին ՀՀ քաղաքացիության շնորհումից հետո զուտ անձնագրերի փոփոխությամբ է հարցը լուծվում։ Գործընթացը սահուն ու պատշաճ կազմակերպելու նպատակով ԼՂ–ից բռնի տեղահանվածների դիմումներն ընդունում են ծառայության մարզային բոլոր ստորաբաժանումները»,– նշել է Արմեն Ղազարյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը զեկուցել է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքի մասին, նշել, որ ծրագիրն իրականացվում է երեք բաղադրիչով, և առաջին փուլի շահառուներն են 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները և այն ընտանիքները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ:

«Երկրորդ բաղադրիչով իրականացվում է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, իսկ երրորդով՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրում»,- իր խոսքում ասել է Գայանե Ղարագյոզյանը։

Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։

Ծավալվել է հարցուպատասխան։ Հնչել են հարցեր Հայաստան տեղափոխված ազգաբնակչության բնակապահովման շահառու դառնալու, տեղահանված ուսանողների կրթության վարձավճարի փոխհատուցման, բռնի տեղահանվածների թոշակավորման գործընթացի և այլ թեմաների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։