Ալիևը կրկին հայտարարել է, որ Ադրբեջանի առաջնահերթությունը ռազմական ներուժի ամրապնդումն է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր տնտեսական հարցերին առնչվող խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ ունեցած ելույթում կրկին երկրի առաջնահերթությունն է անվանել ռազմական հզորության ավելացումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հիմնական ծախսերը հաջորդ տարվա համար արդեն որոշվել են։ Միլլի Մեջլիսում իմ ելույթում հստակ ուրվագծել եմ հիմնական առաջնահերթությունները։ Դա առաջին հերթին մեր երկրի ռազմական ներուժի ամրապնդումն է, անվտանգության ապահովումը, պետական ​​սահմանների պաշտպանությունը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, կրթության վրա ծախսերը, Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի վերականգնումը, այլ ծրագրեր»,- հայտարարել է Ալիևը։

Հիշեցնենք, որ օրերս 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում Ալիևը խոսել էր երկրի առջև ծառացած խնդիրների մասին։

«Թիվ մեկ խնդիրը մեր ռազմական հզորության ավելացումն է։ Չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ու հակաահաբեկչական գործողությունը մնացել են անցյալում, ինչպես աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հակամարտությունների, պատերազմների նոր օջախների ի հայտ գալն ու մեր շուրջը լարվածության աճը, այնպես էլ Հայաստանում ռևանշիստական ​​միտումները մեզ ստիպում են մշտապես ուշադրություն դարձնել այս ոլորտին»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի