Առողջ սնունդը դպրոցներում․ մեկնարկեց «Կաթ դպրոցներին» ծրագրի նոր փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

«Կաթ դպրոցներին» ծրագրի նոր փուլի պաշտոնական մեկնարկը տրված է։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի կողմից։ Օրը խորհրդանշական է, քանի որ ամբողջ աշխարհում սեպտեմբերի 25-ը նշվում է որպես «Կաթ դպրոցներին համաշխարհային օր»։

«Կաթ դպրոցներին» ծրագիրը հաջողությամբ ընդլայնվել է՝ հիմնվելով Ջերմուկի և Եղեգնաձորի դպրոցներում իրականացված պիլոտային նախագծի դրական արդյունքների վրա։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի միջև այս տարի կնքված համագործակցության համաձայնագրով նախաձեռնությունը շարունակական է լինելու։ Համագործակցող կողմերը մեկտեղելու են ռեսուրսները՝ Հայաստանի դպրոցներում առավել հասանելի դարձնելու բարձրորակ կաթն ու նպաստելու առողջ սննդակարգի խթանմանը՝ ձևավորելով առողջ սովորություններ։ ՊՀԾ-ն նաև մշակում է գնահատման գործիքներն ու վարքագծային փոփոխությանն ուղղված միջոցառումներ՝ երեխաների շրջանում ձևավորելու առողջ սնվելու վարքագիծ։

Առողջ սնունդն ուսումնական գործընթացի արդյունավետության կարևորագույն բաղադրիչներից է: «Կաթ դպրոցներին» ծրագրի նպատակն է ապահովել, որ երեխաները զարգացման ամենակարևոր շրջանում ստանան անհրաժեշտ սննդարար նյութեր, որոնք նպաստում են նրանց աճին՝ ձևավորելով կաթի օգտագործման դրական սովորություններ: Կաթն օգնում է նվազեցնել առավոտյան քաղցի զգացումը դպրոցական սննդից առաջ, ինչն էլ իր հերթին բարելավում է դասապրոցեսում կենտրոնացումն ու նվազեցնում անառողջ խորտիկներ ուտելու ցանկությունը։ Ուստի կաթնամթերքի ներառումը դպրոցական սննդակարգում ոչ միայն ապահովում է երեխաների էներգիայի պահանջը, այլև նպաստում է նրանց աճին ու զարգացմանը՝ խթանելով առողջ ապրելակերպի ձևավորմանը։

Արդեն ոչ միայն մարզերի, այլև երևանյան դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան օրը սկսել ավելի առողջ և արդյունավետ՝ առավոտյան մեկ բաժակ կաթով։ Այս փուլում ծրագրում նախնական ընդգրկված է 9 դպրոց՝ 7-ը Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր և Մեծավան համայնքներում,  2-ը՝ Երևանի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում։ Ծրագիրը ներառում է այս դպրոցների 5-9-րդ դասարանների շուրջ 1350 աշակերտի, որոնց սննդակարգում կաթի առկայությունը խթանելու է նրանց առողջ ապրելակերպն ու օրվա հաջող մեկնարկը։ Մեկնարկին ընդառաջ ծրագիրն իրականցնող կողմերն այցելել են ընտրված դպրոցներ, ծանոթացել խոհանոցների պայմաններին ու համոզվել, որ դպրոցները պատրաստ են ծրագրի հաջող և սահուն մեկնարկին:

Պանելային քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրին «Կաթ դպրոցներին» ծրագրի նոր փուլի հիմնական առանձնահատկություններն ու դրա իրականացման հեռանկարները՝ ընդգծելով կաթի՝ որպես կարևոր սննդամթերքի դերը դպրոցահասակ երեխաների աճի և զարգացման գործում։ Միջոցառման առանցքում էին նաև առողջ սնվելու սովորությունների ձևավորման նպատակով երեխաների վարքագծային փոփոխություններին ուղղված արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: «Կաթ դպրոցներին» ծրագիրը խթանելու է առողջ սննդի մշակույթի տարածումը․ ընդլայնումն ու շարունակությունը Հայաստանում ոչ միայն նոր հնարավորություններ կստեղծեն աշակերտների համար, այլև կամրապնդեն առողջ ապրելակերպի հիմքերը՝ կաթը դարձնելով սննդակարգի կարևոր մաս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան