«Գազպրոմ Արմենիան» վաճառքի է հանել Marriott Tsaghkadzor հյուրանոցը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Գազպրոմ Արմենիան» աճուրդի է հանել Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրը։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար»-ում տեղադրված հայտարարությունից։

Հյուրանոցային համալիրն իր մեջ ներառում է 4 հողամաս, 6 մասնաշենք և 7 քոթեջ։ Համալիրը վաճառվում է ողջ գույքով ու տեխնիկայով միասին։ Աճուրդը տեղի կուենա սեպտեմբերի 27-ին։ Մեկնարկային գինը 10 մլրդ 174 մլն ՀՀ դրամ է։

«Հյուրանոցն ունի հինգ աստղանի կարգավիճակ և միակ նմանատիպ հյուրանոցն է հանգստավայրում, որը կառավարվում է խոշոր միջազգային ցանցի՝ Marriott-ի կողմից: «Մարիոթ Ծաղկաձոր» հյուրանոցի կառավարման համար Ընկերությունը 07/03/2012թ.-ի Գույքի կառավարման պայմանագիր է կնքել MARRIOTT HOTELS INTERNATIONAL B.V.-ի հետ (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագրի պատճենը տրամադրվում է Ընկերության կողմից՝ Գույքի ձեռքբերման մեջ շահագրգիռ անձանց գրավոր պահանջով:

Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է սպա համալիր, լողավազան, Brasserie բարձրագույն խոհանոցով ռեստորան և երեք բար: 2,5 հա ընդհանուր մակերեսով հյուրանոցի տարածքում կան թենիսի կորտեր և սպորտային հրապարակներ։ Գործուղումների և խոշոր միջոցառումների համար հյուրանոցը տրամադրում է 320 նստատեղ ունեցող կոնֆերանս դահլիճ: Հյուրանոցում կա անվճար կայանատեղի։ Սենյակների չափերը 23-ից 121 մ2 են, և բոլորը համապատասխանում են հարդարման և սպասարկման միջազգային պահանջներին։

Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է սպա համալիր, լողավազան, Brasserie բարձրագույն խոհանոցով ռեստորան և երեք բար: 2,5 հա ընդհանուր մակերեսով հյուրանոցի տարածքում կան թենիսի կորտեր և սպորտային հրապարակներ։ Գործուղումների և խոշոր միջոցառումների համար հյուրանոցը տրամադրում է 320 նստատեղ ունեցող կոնֆերանս դահլիճ: Հյուրանոցում կա անվճար կայանատեղի։ Սենյակների չափերը 23-ից 121 մ2 են, և բոլորը համապատասխանում են հարդարման և սպասարկման միջազգային պահանջներին։

Գույքը ներառում է հյուրանոցային և հանգստի ու ժամանցի համար նախատեսված անշարժ գույքը, ինչպես նաև սարքավորումներ, կահույք և գույքացանկ, որոնք անհրաժեշտ են դրանց անմիջական գործունեության համար՝ համաձայն սույն հրապարակային ծանուցման N 1 և N 2 հավելվածների»,- նշված է հայտարարության մեջ։

Հյուրանոցային համալիրի կառուցման ծրագիրը մեկնարկել էր 2009 թվականի հունիսին և ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերին: Ներդրումների ծավալը կազմել է 32 մլն ԱՄՆ դոլար և իրականացվել է վարկային միջոցներով:

Անժելա Պողոսյան