ՀՀ ՊՆ-ն «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով կոնֆերանս է անցկացրել

Լուրեր

16.03.2026 | 12:57
Բաքվի երկնքում գիշերը ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 12:50
Ֆինալիսիմայի հանդիպումը չեղարկվել է
16.03.2026 | 12:42
ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուցի բացման հեռանկարները. Կալլաս
16.03.2026 | 12:34
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել. Իրինա Յոլյան
16.03.2026 | 12:30
ԱՄՆ-ը «բանակցում է» Իրանի հետ, բայց Թեհրանը «պատրաստ չէ» պատերազմի ավարտի գործարքի․ Թրամփ
16.03.2026 | 12:22
Երևանի սեփական եկամուտները գերակատարվել են․ աճը կազմել է 3,7 մլրդ դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 12:10
Սյունիքի նախկին մարզպետը հայց է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի դեմ // ՀՀ-ին նոր ցիկլոն է մոտենում․ ԼՈՒՐԵՐ
16.03.2026 | 12:08
Ժոան Լապորտան վերընտրվել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում
16.03.2026 | 12:04
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «սահմանափակ» ցամաքային գործողություններ սկսելու մասին
16.03.2026 | 11:56
Երթևեկության կառավարման կենտրոն է ստեղծվել․ հիմնարկի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «շատ մռայլ» ապագա կունենա, եթե դաշնակիցները չօգնեն Հորմուզի նեղուցի բացմանը
16.03.2026 | 11:36
Նոր տեխնիկա ենք ձեռք բերել, դրանք ապրիլի վերջ Հայաստանում կլինեն․ սանմաքրման հիմնարկի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 11:25
83 շուն են որդեգրել նախորդ տարի, որոնցից մեկին՝ մենք․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 11:13
«Պարոն ոչ ոքն ընդդեմ Պուտինի»-ն՝ լավագույն վավերագրական ֆիլմ. հայտնի են Օսկար 2026-ի հաղթողները
16.03.2026 | 11:07
Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 9-ից 10-ը  Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը»  տեղի է ունեցել   «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով կոնֆերանս:

Մեթոդագործնական պարապմունքները և կոնֆերանսը կազմակերպել էր ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունը և «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը, որին մասնակցում էին զորամիավորումների, զորամասերի հրամանատարների` ԱՀՏԱ  գծով տեղակալներ, սպա-հոգեբաններ, զինվորական հոսպիտալների բժիշկ-մասնագետներ, ՀՀ զինվորական դատախազության, քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, հոգեբանական օգնության կենտրոնների, հասարակական կազմակերպությունների հոգեբույժ-հոգեբան մասնագետներ և դատաբժիշկ-հոգեբաններ:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ներկայացրել են զինծառայողների շրջանում ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները և կանխարգելման ուղղությամբ  կատարվող աշխատանքները: Ներկաները կարևորել են նմանատիպ հանդիպումները, որոնք նպաստում են զինված ուժերում  ինքնասպանությունների և ինքնախեղումների կանխարգելմանը: