Միջին նորոգման կենթարկվի Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհը

Լուրեր

05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
Բոլորը

ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին առաջիկա օրերի ընթացքում կմեկնարկեն Հ-30/Մ-4/ -Ճամբարակ-/Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը միջին նորոգման կենթարկվի 40,6 կմ երկարությամբ և 290 հազար 630 քմ մակերեսով։ Եվս 7991 քմ մակերեսով ասֆալտեբոնե շերտ կտեղադրվի մուտքերում և իջատեղերում։

Ձորավանք-Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի միջին նորոգման ծրագրի նախնական արժեքը կազմում է 2 մլրդ 485 մլն դրամ, պայմանագրային արժեքը՝ 1 մլրդ 888 մլն դրամ։ Ծրագրով նախատեսվում է բնակավայրերի ներսում ասֆալտբետոնե հին շերտի հեռացում ֆրեզման միջոցով ու նոր շերտի տեղադրում՝ 5 սմ շերտով, իսկ մնացած հատվածներում՝ փոսային նորոգմամբ  կամ գործող ծածկի վրա ասֆալտբետոնե նոր շերտի տեղադրում։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի ընթացքում։ Ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը միջին նորոգման ենթարկելուց հետո կիրականացվեն գծանշման աշխատանքներ։

Ճանապարհի միջին նորոգման աշխատանքները բաժանված են 4 չափաբաժնի։ Երկու չափաբաժում շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Վասպուրականի ՃՇՇ» ԲԲԸ-ն, մյուս երկու չափաբաժնում՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Էկո Բիլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։