Չեխիայի նախագահը ՌԴ-ի կողմից Ուկրաինայի մի մասի օկուպացիան անվանել է «պատերազմի ամենահավանական արդյունքը»

Լուրեր

23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:11
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
23.06.2026 | 11:06
Խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան
23.06.2026 | 10:51
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով
23.06.2026 | 10:45
Արմեն Գրիգորյանը Լեհաստանում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Բոլորը

Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի երկրի տարածքից ռուսական զորքերի ամբողջական արտաքսմամբ, և Կիևը պետք է ընդունի դա, քանի որ Արևմուտքում հոգնածությունն աճում է երրորդ տարին տևող հակամարտությունից, հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։

«Պատերազմի ամենահավանական արդյունքը կլինի այն, որ Ուկրաինայի տարածքի մի մասը ժամանակավորապես կհայտնվի ռուսական օկուպացիայի տակ»,- ասել է Պավելը The New York Times-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ նման «ժամանակավոր երևույթը» կարող է տևել տարիներ, և որ Եվրոպայում արդեն եղել են «մի շարք [նմանատիպ] օրինակներ»։

Չեխիայի նախագահի խոսքով՝ հակամարտող կողմերից ոչ մեկին չի հաջողվի հասնել այն նպատակներին, որ իրենց առջև դրել են։

«Եթե խոսենք Ուկրաինայի կամ Ռուսաստանի պարտության մասին, ապա դա պարզապես տեղի չի ունենա։ [Հակամարտության] վերջը կլինի ինչ-որ տեղ մեջտեղում»,- նշել է Պավելը։

Օգոստոսի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի դադարեցնի մարտերն առաջնագծում և չի զիջի օկուպացված տարածքները Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու համար։ Նա ընդգծել է, որ ուկրաինական բոլոր գործողություններն ուղղված են նրան, որ Ռուսաստանը պատրաստ լինի արդար խաղաղության։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի