Հայաստանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը․ Ալիևը՝ հարաբերությունների կարգավորման մասին

Լուրեր

06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
06.12.2025 | 16:13
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա հայտարարել է, թե Հայաստանը, արհեստականորեն, ձգձգում է հարցի լուծումը։

«Մինչ օրս մեր առաջին նախագիծը Հայաստան ուղարկվելուց հետո եղել է 10 մեկնաբանությունների փոխանակում։ Ամիսների ընթացքում մենք, բնականաբար, ակնկալում էինք, որ Հայաստանն ավելի օպերատիվ և արագ կերպով կտա մեզ իր մեկնաբանությունները: Բայց մենք տեսանք ճիշտ հակառակը։ Նրանցից վերջին տարբերակը ստանալու համար ստիպված էինք սպասել 70 օր։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները հանվել են խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Այսինքն՝ նման պարզունակ ու ոչ ադեկվատ քայլն անսպասելի էր»,- ասել է Ալիևը։

Ըստ նրա՝ մի շարք կետեր, իբր, «հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»։

Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորացումը համարող Ալիևը կրկին բողոքել է Հայաստանի սպառազինումից՝ նշելով, թե, իբր, «Հայաստանն օգտագործում է զենքի համար նախատեսված Խաղաղության հիմնադրամը և անվճար զենք է գնում Ֆրանսիայից, ինչը լուրջ խնդիր է»։

«Նրանք, որոնք զինում են Հայաստանին, պետք է իմանան, որ իրենք են անմիջական պատասխանատվություն կրելու հետագա բոլոր իրադարձությունների համար։ Բնականաբար, մեր նկատմամբ պաշտոնական տարածքային պահանջները պետք է դադարեցվեն։ Նրանց Սահմանադրությունը պետք է փոփոխվի, Մինսկի խումբը վերացվի»,- հայտարարել է Ալիևը։

Ի դեպ, նկատենք, որ Հայաստանը Ֆրանսիայից անվճար զենք չի ստանում, այլ վճարում է իր պատվերների՝ համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրերի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի