ՖԻԴԵ-ն չի չեղարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

Լուրեր

29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բուդապեշտում անցկացված Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր վեհաժողովը չի աջակցել Ռուսաստանի և Բելառուսի շախմատիստների մրցումներին մասնակցելու սահմանափակումներն ամբողջությամբ հանելու առաջարկին։
Միաժամանակ, Վեհաժողովն ընդունել է ՖԻԴԵ-ի խորհրդի առաջարկը և որոշել է կապ հաստատել Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ՝ Ռուսաստանից և Բելառուսից մի շարք կատեգորիաների մարզիկների, մասնավորապես, մինչև 12 տարեկան երեխաների և հաշմանդամների նկատմամբ սահմանափակումները վերացնելու հնարավորության վերաբերյալ խնդրանքով, գրում է svoboda.org-ը։

Այն բանից հետո, երբ սկսվեց ռուսական լայնածավալ ներխուժումը Ուկրաինա, ՖԻԴԵ-ն, ինչպես նաև ՄՕԿ-ն ու միջազգային սպորտային ֆեդերացիաների ճնշող մեծամասնությունը մրցումներին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության սահմանափակումներ մտցրեցին:

Ռուսաստանի և Բելառուսի շախմատիստները մրցաշարերում կարող են հանդես գալ անհատական կարգով՝ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո։ Իսկ հավաքականները չեն մասնակցում Բուդապեշտում ընթացող շախմատի օլիմպիադային։

Բոլոր սահմանափակումներն ամբողջությամբ վերացնելու առաջարկով հանդես է եկել Ղրղզստանի ֆեդերացիան։ Առաջարկին դեմ են արտահայտվել, մասնավորապես, Ուկրաինան, ԱՄՆ Պետքարտուղարությունը և աշխարհի ուժեղագույն շախմատիստներից Մագնուս Կարլսենը։ Նրա հետ համակարծիք է եղել աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոն՝ վտարանդիության մեջ բնակվող ռուսաստանցի Գարրի Կասպարովը, որն ակտիվորեն հանդես է գալիս Ուկրաինային աջակցության օգտին և Վլադիմիր Պուտինի իշխանության դեմ։

Պատվիրակները պետք է ընտրեին երեք լուծումներից մեկը.

1. Աջակցել ՖԻԴԵ-ի խորհրդի առաջարկությանը ՄՕԿ-ի և IPC-ի հետ խորհրդակցությունների վերաբերյալ՝ հաշմանդամություն ունեցող խաղացողների և մինչև 12 տարեկան երեխաների՝ ՖԻԴԵ-ի բոլոր մրցումներին մասնակցելու հնարավորությանը:

2. Պահպանել բոլոր պատժամիջոցները։

3. Վերացնել բոլոր պատժամիջոցները Ռուսաստանի և Բելառուսի շախմատի ֆեդերացիաների նկատմամբ։

Առաջին կետին կողմ է քվեարկել 66, երկրորդին՝ 41, երրորդին՝ 21 պատվիրակ։ 60 պատվիրակներ չեն մասնակցել քվեարկությանը։ ՀՀ-ն կողմ է քվեարկել պատժամիջոցները վերացնելուն։

«Ես չեմ ցանկանում անվանել երկրի անունը, բայց նրանք պատժված չեն պատերազմի մասնակցելու համար։ Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ին ՄՕԿ-ի առաջարկություններին, ես չգիտեի, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն մեր ղեկավարությունն է։ Ինչո՞ւ պետք է նրանց լսենք։ Քաղաքականությունը շախմատ չէ։ Շախմատն ուրախություն և երջանկություն է: Իհարկե, պատերազմը շատ վատ է, բայց ես կողմ եմ մեր շախմատային ընտանիքը պահպանելուն։ Մենք չպետք է քանդենք այն»,- ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սմբատ Լպուտյանի ելույթից մեջբերում է ռուսական Իզվեստիա-ն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի