ՄԻՊ աշխատակազմի և ԱԱԾ սահմանապահ զորքերի միջև գործում է տեղեկությունների արագ փոխանակման համակարգ

Լուրեր

16.03.2026 | 12:57
Բաքվի երկնքում գիշերը ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 12:50
Ֆինալիսիմայի հանդիպումը չեղարկվել է
16.03.2026 | 12:42
ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուցի բացման հեռանկարները. Կալլաս
16.03.2026 | 12:34
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել. Իրինա Յոլյան
16.03.2026 | 12:30
ԱՄՆ-ը «բանակցում է» Իրանի հետ, բայց Թեհրանը «պատրաստ չէ» պատերազմի ավարտի գործարքի․ Թրամփ
16.03.2026 | 12:22
Երևանի սեփական եկամուտները գերակատարվել են․ աճը կազմել է 3,7 մլրդ դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 12:10
Սյունիքի նախկին մարզպետը հայց է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի դեմ // ՀՀ-ին նոր ցիկլոն է մոտենում․ ԼՈՒՐԵՐ
16.03.2026 | 12:08
Ժոան Լապորտան վերընտրվել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում
16.03.2026 | 12:04
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «սահմանափակ» ցամաքային գործողություններ սկսելու մասին
16.03.2026 | 11:56
Երթևեկության կառավարման կենտրոն է ստեղծվել․ հիմնարկի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «շատ մռայլ» ապագա կունենա, եթե դաշնակիցները չօգնեն Հորմուզի նեղուցի բացմանը
16.03.2026 | 11:36
Նոր տեխնիկա ենք ձեռք բերել, դրանք ապրիլի վերջ Հայաստանում կլինեն․ սանմաքրման հիմնարկի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 11:25
83 շուն են որդեգրել նախորդ տարի, որոնցից մեկին՝ մենք․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 11:13
«Պարոն ոչ ոքն ընդդեմ Պուտինի»-ն՝ լավագույն վավերագրական ֆիլմ. հայտնի են Օսկար 2026-ի հաղթողները
16.03.2026 | 11:07
Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պաշտպանի աշխատակազմի և Սահմանապահ զորքերի միջև համագործակցության անհրաժեշտությունը: Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքներին առնչվող հարցերում սերտ համագործակցելու՝  Սահմանապահ զորքերի ղեկավարության հանձնառությունը:

Քննարկվել են նաև ՀՀ պետական սահմանը հատող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, այդ թվում՝ կապված ապաստան հայցողների հետ: Այս կապակցությամբ ընդգծվել է կառույցների միջև տեղեկությունների արագ փոխանակման հարցում արդյունավետ փոխգործակցությունը: Այն իրականացվում է երկու կողմերից նշանակված հատուկ ներկայացուցիչների միջոցով:

Մասնավորապես, հաստատված պրակտիկայի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվող համապատասխան ահազանգերի կապակցությամբ տեղի են ունենում արագ քննարկումներ՝ լուծումներ գտնելու նպատակով:

Ներկայում Պաշտպանի աշխատակազմը և Սահմանապահ զորքերի ծառայողները սերտ համագործակցում են ՀՀ պետական սահմանի անցման կետերում տեղակայված՝ ապաստան հայցող անձանց հատուկ կացարանների պայմանների բարելավման գործում: Դրանց ուսումնասիրման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են այցեր, մասնակցում են համատեղ քննարկումների և դասընթացների:

Հայաստանում ապաստան հայցող անձանց իրավունքների պահպանության տեսանկյունից Պաշտպանն անդրադարձել է նաև Սահմանապահ զորքերի պարբերական վերապատրաստումներին, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Նշենք, որ քննարկվող ոլորտում առկա խնդիրները և դրանց վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև երկու կառույցների համագործակցության ուղղությունները տեղ են գտել նաև «Հայաստանի Հանրապետությունում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում: