Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուների առաջին եռյակն՝ ըստ GALLUP-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
Բոլորը

Ավագանու ընտրություններին ընդառաջ «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Քաղաքապետի 12 երանգները» խորագրով հետազոտության արդյունքները։

Արամ Նավասարդյանը նշեց, որ հարցումներն իրականացվել են մինչև քարոզարշավի սկիզբը՝ սեպտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածը։

Ըստ հարցման արդյունքների՝ Երևանի ավագանու ընտրություններին հաղթող կուսակցությունների և դաշինքների պատկերը հետևյալն է․

«Հստակ կարող ենք ասել, որ ավագանու ընտրությունների ժամանակ հաջողություն կունենան «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ու «Լույս» կուսակցությունների դաշինքը․ այս ուժերն առաջին եռյակում են։ Սակայն, չի բացառվում, որ «Օրինաց երկիր», «Ժառանգություն», «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ակտիվ քարոզարշավի միջոցով հաղթահարեն անցողիկ վեց տոկոսը և մտնեն քաղաքապաետարան»,-ասաց Ա․ Նավասարդյանը։

Վերջինս նշեց, որ առաջին տեղը զբաղեցրած «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն ունի բավականին բարձր վարկանիշ, հետևաբար 2-րդ և 3-րդ տեղը զբաղեցնող կուսակցություններին սպասվում է դժվար մրցակցություն։

«GALLUP International association»-ը հարցման միջոցով պարզել է նաև քաղաքապետի թեկնածուների բարձր վարկանիշը, ըստ որի՝ առաջատարներն են՝

Նաիրա Զոհրաբյան՝ 43, 6 տոկոս ավելի շուտ դրական

Րաֆֆի Հովհաննսիյան՝ 35,9 տոկոս ավելի շուտ դրական

Զարուհի Փոստանջյան՝ 32,6 տոկոս ավելի շուտ դրական

Հայկ Մարության՝ 31,9 տոկոս ավելի շուտ դրական

Արարատ Զուրաբյան՝ 30,6 տոկոս ավելի շուտ դրական

Արտակ Զեյնալյան՝ 27 տոկոս ավելի շուտ դրական։

Հարցման տվյալներով՝ հարցված քաղաքացիների 39,9 տոկոսը քվե կտա «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին, իսկ «Բարգավաճ Հայաստանի»-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին իրենց ձայնը կտա հարցվածների 11,8 տոկոսը։

«Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանի օգտին կողմ է քվեարկել հարցվածների 4,2 տոկսը:

Մանրամասները՝ տեսանյութում։