60 գլուխ խոզ է սատկել, ՍԱՏՄ-ն գրել է՝ 30․ ֆերմեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
Բոլորը

Այս տարվա փետրվարին անկած խոզերի դիմաց Կոտայքի մարզի Կամարիս  բնակավայրի ֆերմերներն աջակցություն կստանան։ Այսօր Էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ֆերմերներին ընդունել է փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը։

«Փոխնախարարը մեզ հայտնեց, որ  աջակցության փաթեթն արդեն կառավարության նիստերի օրակարգում է․ հաջորդ շաբաթ նիստում այն կընդունվի և խոստացել են՝ մեզ աջակցություն կտրամադրեն»,- լրագրողների հետ զրույցում հանդիպումից մանրամասնեց ֆերմեր Արարատ Դանիելյանը։

Ավելի վաղ ֆերմերները Factor.am-ին  հայտնել էին, որ 7 ամիս է՝ անկած խոզերի դիմաց աջակցություն չեն ստացել։

Ֆերմերների փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունից իրենց սկզբում ասել են` անկած խոզերի դիմաց աջակցությունը կտրամադրվի վնասի 75 %-ի չափով, հետո հայտնել են` 55-ի չափով, բայց մինչ օրս գումար չեն տվել։

Ըստ ֆերմերների՝ իրենց նաև ասել են, որ վարկերը կսառեցնեն, սակայն, կառավարությունն այդ քայլին էլ մինչև օրս չի գնացել։

Հիշեցնենք՝ փետրվարին Կամարիսի մի քանի ֆերմերներ ահազանգել էին, որ իրենց խոզերը վարակվել են աֆրիկյան ժանտախտով և սատկել։

Մանրամասները՝ տեսանյութում։