Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն
Հասարակություն
16.09.2024 | 21:25Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ին կկայանա Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը: