Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը

Լուրեր

11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
Բոլորը

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատել է 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի ընտրությունների ընդհանուր արդյունքների մասին արձանագրությունը և հարցը փոխանցել Սահմանադրական դատարանի հաստատմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ԿԸՀ ղեկավար Մազահիր Փանահովի խոսքով՝ կառույցն անվավեր է ճանաչել 46 ընտրատեղամասերի արդյունքները։ Միաժամանակ, լուծարվել են 17 ընտրատարածքների 35 տեղամասային ընտրական հանձնաժողովները։ 46 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների չեղարկումը չի ազդել հայտարարված նախնական արդյունքների վրա։ Այսինքն՝ պատգամավոր են ճանաչվում բոլոր նրանք, ում տեղամասերում արձանագրվել են կեղծիքներն ու խախտումները։

125 պատգամավորներից 81-ը 11 քաղաքական կուսակցության անդամ են։

Օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանը 10-օրյա ժամկետում պետք է ստուգի ընտրությունների արդյունքները և հաստատի դրանք։

Հիշեցնենք, որ Մեջլիս են անցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության 68 անդամները, ևս 44 մանդատ ստանում են, այսպես կոչված, անկախները, որոնք սերտ կապեր ունեն իշխանությունների հետ։

«Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունը կունենա 3 պատգամավոր (Ֆազաիլ Իբրահիմլի, Ռաֆայել Հուսեյնով և Թանզիլյա Ռուստամխանլի), «Արդարության, իրավունքի և ժողովրդավարության» կուսակցությունը՝ 2 (Գուդրաթ Հասանգուլիև և Էլչին Միրզաբեյլի), մեկական պատգամավոր կունենան Հանրապետական ​​այլընտրանք (Էրկին Գադիրլի), Ազգային անկախություն (Արզուխան Ալիև), Ժողովրդավարական բարեփոխումների (Ասիմ Մոլլազադե), «Հայրենիք» (Գյունայ Աղամալի), Մեծ արարման (Ֆազիլ Մուստաֆա), Մեծ Ադրբեջան (Էլշադ Մուսաև), Ազգային ճակատ (Ռազի Նուրուլլաև), Ադրբեջանի Ժողովրդավարական կրթության (Էլշան Մուսաև) կուսակցությունները։