Ժաննա Անդրեասյանը` դպրոցներում որոշ դասագրքերի բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրավիրված մամուլի ասուլիսին Factor TV-ի հարցին ի պատասխան անդրադարձավ դպրոցներում որոշ դասագրքերի բացակայության խնդրին։ Ըստ նրա՝ մինչև ուստարվա սկիզբը տպագրվել ու դպրոցներ են հասցվել բոլոր այն դասագրքերը, որոնք երաշխավորվել են։

Նախարարը վստահեցրեց, որ այս իմաստով որևէ ուշացում, ձգձգում, դժվարություն չի եղել, բոլոր դասագրքերը տպագրվել ու բաժանվել են դպրոցներին։

«10 դասագրքի պարագայում երաշխավորված դասագիրք չի եղել, բայց կան հին դասագրքերը, որ նախորդ տարի օգտագործում էին, և բոլոր դպրոցներին ժամանակին տեղեկացրել ենք, որ դրանք նորից բաժանեն երեխաներին ու այս տարի էլ դրանցով պարապեն»,- պարզաբանել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը մատնանշել է, որ երեք դասագրքի խնդիր կա, և ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով։
«Առարկան, որ դասագիրքը բացակայում է, 10-րդ դասարանի պատմությունն է։ Ու քանի որ չկա երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով, որ ուզում ենք խրախուսել ու փորձարկել հատկապես ավագ դասարաններում։ Ցանկանում ենք մեկ դասագրքից կառչած լինելու սկզբունքից հրաժարվել։ Թղթապանակը վերաբերում է ուսումնական նյութերի հավաքածուին»,- նշեց նա։

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ինչպես է նախարարը վերաբերվում որոշ դասագրքերի բովանդակության վերաբերյալ քննադատություններին։ Ի պատասխան՝ Անդրեասյանը նկատեց.«Ես կուզեի, որ մենք օրվա լայքերի հետևից չգնանք։ Այն, ինչ անում ենք, չի օգնում կրթության որակի բարելավմանը։ Այն, ինչ դուք այստեղ ներկայացնում եք, բերում է օրվա լայքերին, այլ ոչ թե կրթական խոսակցության։ Մարդիկ հուզվում են, որ դասագրքերում iPhone-ների մասին է գրված»:

Մանրամասները՝ տեսանյութում։