Բացահայտել Հայաստանը դասական երաժշտության միջոցով․ մեկնարկում է «Արմենիա» 8-րդ միջազգային երաժշտական ​​փառատոնը

Լուրեր

05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 11:59
ԱՄՆ-ը, Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման համաձայնագրին․ Axios
05.08.2026 | 11:50
Ինչո՞ւ եք 14 տարեկան երեխային տանջում, թողեք՝ մորը տեսնի․ Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի դստեր մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:43
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.08.2026 | 11:40
«Բունուս» սուպերմարկետի գլխավոր տնօրենի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով վարույթ է նախաձեռնվել
05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համաշխարհային դասական ստեղծագործություններ՝ 8-րդ ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական ​​փառատոնին․ սեպտեմբերի 16-ին մեկնարկում է նաև Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի 19-րդ համերգաշրջանը: Մինչև հոկտեմբերի 28-ը շարունակվող այս փառատոնն արդեն 8-րդ անգամ համախմբում է դասական երաժշտության սիրահարներին և նվիրում երաժշտական տոն Հայաստան այցելող զբոսաշրջիկներին․ տեղեկացնում են Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

Փառատոնը դասական երաժշտության սիրահարներին կներկայանա հարուստ համերգային երկացանկով և աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներով՝ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ համաշխարհային դասականների կողքին ներկայացնելով նաև հայ հեղինակների ստեղծագործություններ, ինչը կարևոր առաջնահերթություն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար։

Հինգ սիմֆոնիկ համերգին ռուս և եվրոպացի կոմպոզիտորներ Կամիլ Սեն-Սանսի‚ Ֆելիքս Մենդելսոնի‚ Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Ռախմանինովի‚ Ալեքսեյ Շորի կողքին կհնչեն նաև հայ հեղինակների՝ Գրիգոր Եղիազարյանի‚ Ալեքսանդր Սպենդիարյանի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Տիգրան Մանսուրյանի‚ Էդուարդ Հայրապետյանի‚ Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները։

Այս տարի ևս փառատոնի ընթացքում երևանյան բեմ կբարձրանան հանրահայտ դաշնակահարներ Եկվոն Սունվուն‚ Հայկ Մելիքյանը‚ Նիկիտա Մնդոյանցը‚ թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը‚ ջութակահար Սթիվեն Ուորթսը: Նրանցից շատերը մեր երկրում կլինեն առաջին անգամ։ Հեղինակավոր երաժիշտները նաև վարպետության դասեր կանցկացնեն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի սաների համար՝ պատանի երաժիշտներին փոխանցելով իրենց հմտությունները։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը‚ Նաբիլ Շեհատան‚ Լուիս Անդրադեն, Ռեմի Դյուրուն:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնն իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ջանքերով:

Փառատոնի համերգներին կարող եք ծանոթանալ այստեղ։