Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է Նազիկ Ավդալյանի մասին պատմող առաջին հայկական սպորտային դրամայի երաժշտությունը

Լուրեր

07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 12-ից կինոէկրաններին կհայտնվի բեմադրող ռեժիսոր Աննա Մաքսիմի (Աննա Հարությունյան) «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը։ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը սպորտային դրամա է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանի կյանքի և անհավանական սպորտային կարիերայի մասին: Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը ֆիլմի երաժշտության հեղինակն է։ Բերբերյանը 2023-ին հեղինակել է Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողության երաժշտությունը, և այս փորձառությունը նրան ոգեշնչել է ստեղծել երաժշտություն սպորտային ֆիլմի համար։ Նրա խոսքով՝ ֆիլմի համար ընտրվել է սիմֆոնիկ-ռոք միաձուլումը՝ որպես երաժշտական ժանր՝ ծանրամարտի պայքարի և անհավանական պատմության դրամատուրգիան փոխանցելու համար։ Երաժշտությունն ունի ֆիլմին հատուկ դրամային ելևէջներ, որոնք առաջացնում են այնպիսի հույզեր, որոնց շնորհիվ կինոդիտողը վերապրում է Ավդալյանի դրամատիկ կյանքի՝ ֆիլմում ցուցադրվող փուլերը։

«Մինչ այս համագործակցությունը ծանոթ էինք Աննայի հետ։ Աննան ներկա էր Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողությանը, և լսելով այդ երաժշտությունը, առաջարկեց համագործակցել ֆիլմի շուրջ։ Մեր համագործակցության ընթացքում բացահայտեցի Աննային որպես ստեղծագործողի, ով շատ լավ է հասկանում ֆիլմ-երաժշտություն փոխկապակացվածությունը, և նաև դրա շնորհիվ մենք ունեցանք ստեղծագործական շատ սահուն ընթացք»,-նշում է Անդրանիկ Բերբերյանը։ Բերբերյանի խոսքով՝ այս համագործակցությունը յուրահատուկ է նրանով, որ ինքն առաջին հայկական գեղարվեստական սպորտային դրամայի համար երաժշտություն է հեղինակել և սա բոլորովին նոր սկիզբ է նման ժանրի զարգացման համատեքստում, իսկ այդ ժանրով վերջինս շատ է հրապուրվել։

Ավտովթարի հետևանքով ստանալով լուրջ վնասվածք, Նազիկը 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում և, չնայած ցավերին և շրջապատի կողմից հաջողության հասնելու հավատի բացակայությանը, նա դառնում Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա կամք, աննկուն ոգի, ապա անհնարին ոչինչ չկա: Ֆիլմը ներկայացնում է հենց այս ոգեշնչող պատմությունը։ Նշենք, որ ֆիլմի բեմադրող օպերատորն է Սուրեն Թադևոսյանը։ Բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը, մոնտաժը՝ Սուրեն Սարգսյանի։

Հավելենք նաև, որ ֆիլմի հնչյունային հետարտադրությունն իրականացվել է Բերբերյանի հիմնադրած Berberyan Production Studios-ում՝ գլխավոր հնչյունային ռեժիսոր Տիգրան Կուզիկյանի գլխավորությամբ։

Նշենք, որ Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է ﬕ շարք հայկական հայտնի ֆիլﬔրի երաժշտություն «Կյանք ու կռիվ» (2016), «Կյանք ու կռիվ 2» (2017թ.), «Էրկեն կիշեր» (2018թ.), «Կաֆկայի երազը» (2020), «Սողոմոնի երգերը» (2020թ.), «Ավրորայի Լուսաբացը» (2022), «Ամերիկացի» (2022), «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2024) և այլն: