Գնալով ավելի շատ ուկրաինացիներ են սատարում ՌԴ-ի հետ բանակցությունների գաղափարը. WSJ

Լուրեր

08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
Բոլորը

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ավելի ու ավելի շատ ուկրաինացիներ են պաշտպանում Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար խաղաղ բանակցություններ վարելու գաղափարը, գրում է The Wall Street Journal-ը (WSJ):

Պարբերականի հրապարակման համաձայն՝ այս գաղափարի ամենաքիչ կողմնակիցները զինվորականներն են։

Մասնավորապես, վերջին հարցումներից մեկը ցույց է տվել, որ մարտական գործողությունների վետերանների և ակտիվ զինվորականների միայն 18%-ն է կարծում, որ Ուկրաինան պետք է ձգտի հակամարտությունը դադարեցնել բանակցությունների միջոցով: Սա հետազոտության ցանկացած դեմոգրաֆիկ խմբի ամենացածր ցուցանիշն է:

Զինվորականների 15%-ը հայտարարել է, որ պատրաստ է զինված բողոքի ցույցերի, եթե Ուկրաինայի իշխանությունները ստորագրեն խաղաղության պայմանագիր, որի հետ իրենք համաձայն չեն լինի։

WSJ-ը գրում է, որ ուկրաինացի զինվորականները թերահավատություն են հայտնել հակամարտության դադարեցման վերաբերյալ։ Նրանցից շատերը համոզված են, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների ընդմիջումը կօգտագործի միայն բանակը վերազինելու, այնուհետև նորից ներխուժելու համար, ասվում է հոդվածում։

Բայց չնայած հասարակությունը շարունակում է թերահավատորեն վերաբերվել ռուսական կողմի հետ գործարքներին, հարցումները ցույց են տալիս, որ շատերը, հատկապես երիտասարդները, «պատրաստ են ընդունել անկատար խաղաղություն՝ պատերազմը դադարեցնելու համար», նշում է պարբերականը։