Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցերի են դուրս եկել 8-ամյա աղջնակի սպանության կապակցությամբ

Լուրեր

08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
Բոլորը

Թուրքիայում Ստամբուլի, Վանի, Դիարբեքիրի և Դերսիմի նահանգների կանանց կազմակերպությունները բողոքի ցույց են անցկացրել հարավարևելյան Դիարբեքիր նահանգում ութամյա Նարին Գյուրանի սպանության կապակցությամբ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նարինը անհետ կորած էր 19 օր, նրա մարմինը հայտնաբերվել է սեպտեմբերի 8-ին մոտակա գետում: Երեխայի սպանությունը Թուրքիայում բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

Ստամբուլում ակցիայի ընթացքում ցուցարարները վանկարկել են՝ «Մենք արդարություն ենք փնտրելու Նարինի համար» և «Մարդասպան կառավարություն»: Համատեղ հայտարարության մեջ ցուցարարները նշել են. «Վաղը դպրոցները կբացվեն, Նարինը կարող էր դպրոց գնալ, բայց փոխարենը մենք քննարկում ենք նրա մահը»:

Բողոքի ցույցեր են անցկացվել նաև  Դիարբեքիր և Վան նահանգներում։ Ըստ նախաքննության՝ երեխայի սպանության գործով ձերբակալվել 24 անձ, այդ թվում՝ ընտանիքի անդամներ։ Աղջկա հորեղբայրը՝ Սալիմ Գյուրանը, որը նաև գյուղի մուխթարն է, ձերբակալվել է սպանության կասկածանքով այն բանից հետո, երբ նրա մեքենայից վերցված ԴՆԹ-ի նմուշները համընկնել են աղջկա հագուստից վերցված ԴՆԹ-ի նմուշների հետ։

Երեխայի սպանությունը դատապարտել են Թուրքիայի քաղաքական կուսակցությունները, այդ թվում՝  երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք խորապես վշտացած ենք Նարինի մահվան մասին լուրերից, որը դաժանաբար սպանվել է։ Ես անձամբ կհետևեմ դատավարությանը, որպեսզի համոզվեմ, որ նրանք, որոնք  մեզանից  խլել են Նարինին, ստանան իրենց արժանի խիստ պատիժը»,-գրել է Էրդողանը X-ի իր միկրոբլոգում։

Էմմա Չոբանյան