Էրդողանը Եվրոպայի հիվանդ մա՞րդն է․ անդրադարձ

Լուրեր

22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
Բոլորը

Տասնամյակներ շարունակ՝ 19-րդ դարից սկսած, եվրոպացիներն Օսմանյան կայսրությունն անվանում էին «Եվրոպայի հիվանդ մարդ»։ Սկզբում սուլթանները, իսկ հետո, այսպես կոչված, բարեփոխիչները ձգտում էին ավտոկրատ իշխանության: Վերջին տասնամյակներում թուրքական իշխանությունները միմյանց դեմ են հանել էթնիկ և կրոնական համայնքներին՝ իշխանությունը ամրապնդելու և Անատոլիայում էթնիկ զտումներ իրականացնելու համար: Այս մասին հունական ekathimerini-ում հրապարակված հոդվածում գրում է American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը։

Ըստ նրա՝ թուրքերը սիրում են փառաբանել Օսմանյան կայսրության փառքը իր հզորության գագաթնակետին, բայց խուսափում են նրա մթնշաղի համար պատասխանատվությունից՝ պնդելով, որ Թուրքիան պարզապես իրավահաջորդ պետություն է, որն առաջացել է մասնատված կայսրությունից՝ ոչնչով չտարբերվելով Հունաստանից, Հունգարիայից կամ Սիրիայից: Սա օգտակար բանաձև է՝ հույների, հայերի և ասորիների ցեղասպանությունների պատասխանատվությունից խուսափելու համար։

Ըստ Ռուբինի՝ այսօր պատմությունը կրկնվում է, թեկուզ ավելի փոքր մասշտաբով։ Թուրքիան, հնարավոր է, Եվրոպայի հիվանդ մարդը չէ, դա նրա բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Էրդողանը բառացիորեն հիվանդ է՝ անկախ նրանից՝ էպիլեպտիկ նոպա՞ է ունենում կողպված զրահամեքենայում, հաստ աղիքի քաղցկեղի՞ նոպա, թե՞ ակնհայտ սրտի կաթված՝ ուղիղ եթերում։ 70 տարեկանում Էրդողանը դեռ համեմատաբար երիտասարդ է, բայց նրա եռանդը մարում է, նա բազմիցս քնել է հեռուստատեսային ելույթների և պետական ​​հանդիպումների ժամանակ։ Կա պատճառ, թե ինչու է Էրդողանն ավելի ու ավելի հաճախ գովազդում իր որդուն և փեսային։

«Հիվանդ մարդն այլ կերպ է կրկնում պատմությունը: Էրդողանը վերակենդանացնում և վայելում է օսմանյան ցեղասպան քաղաքականությունը և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում։ Մինչ Էրդողանը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան մեկ դար առաջ, նա և իր հանցագործության գործընկեր Իլհամ Ալիևը վերակենդանացնում են երիտթուրքերի խաղագիրքը: Օրինակ, բուն Հայոց ցեղասպանության առաջին կետը հայ պետական ​​գործիչների և մտավորականների կալանավորումն էր։ Դրա համար էլ Արցախի ղեկավարների բանտարկումը սահմռկեցուցիչ է, որը հետևեց թուրքերի կողմից աջակցվող Ադրբեջանի ներխուժմանը հայերով բնակեցված տարածք։ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակական շրջափակումն էլ խախտում է 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ Էրդողանի կողմից եկեղեցիները մզկիթի վերածելը և նրա միջամտությունը Թուրքիայում հույն ուղղափառ կալվածքների գործերին ինքնին վատ է, բայց միջամտելով Թուրքիայի հունական համայնքի կրթական գործընթացին՝ նա թույլ չի տալիս նոր սերնդին պահպանել իրենց ավանդույթները, որոնք կազմում են համայնքի հիմքը:

Նրա թիրախավորումը քրդերին ու եզդիներին կրկնում է Թալեաթ փաշայի ռազմավարությունը էթնիկ ցեղասպանության գագաթնակետին: Այսօր էլ Թուրքիայի անվտանգության ուժերը բանտարկում են ընտրված քուրդ առաջնորդներին, միաժամանակ, թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքերը և F-16-ները ռմբակոծում են Սիրիայի և Իրաքի քուրդ ֆերմերներին ու գյուղերը: ԻԼԻՊ-ի կողմից վաճառված և այսօր գերության մեջ գտնվող 2,000 եզդիների մեծ մասն ապրում է Թուրքիայում որպես ստրուկ:

«Եթե ​​Էրդողանը որպես ուսանող ակադեմիական ձախողում չունենար, գուցե հասկանար, որ «հիվանդ մարդու» ռազմավարությունը, որով նա առաջնորդվում է այսօր, կարող է կործանել Թուրքիան։ Օսմանյան կայսրությունը պահպանելու փոխարեն էթնիկ խմբերին միմյանց դեմ հանելը և թուրքերին որպես արտոնյալ դասի պահպանումը խորացրեց խզվածքներն ու հանգեցրեց Օսմանյան կայսրության փլուզման: Ինչպես Օսմանյան կայսրության իշխանություններն էին փորձում թաքցնել իրենց ֆինանսական անկոմպետենտությունը, նույնն անում է նաև Էրդողանը։ Այսօրվա Թուրքիան անվճարունակ է։ Բարեփոխումները շատ քիչ էին, շատ ուշացած։ Էրդողանը կարող է շեղել ուշադրությունը իսլամիստական ​​հռետորաբանությամբ, հակասեմականությամբ և էթնիկ ատելությամբ, սակայն դա չի խանգարում թուրքերին կորցնել իրենց խնայողությունները գնաճի պատճառով»,- գրել է Ռուբինը։

Ըստ նրա՝ որքան էլ Էրդողանն աջակցում է նեոօսմանիզմին, Թուրքիան ընդմիշտ կորցրել է Իրաքը, Սիրիան, Եգիպտոսը, Բուլղարիան և Հունաստանը, իսկ Թուրքիայի ներսում էթնիկ և կրոնական խաղաքարտի խաղարկումը միայն կբերի բուն Թուրքիայի մասնատմանը։ Քրդերը ռեպրեսիաներին արձագանքում են ոչ թե կորցնելով իրենց ինքնությունը, այլ կրկնապատկելով այն։ Ինչպես բռնապետությունները Եթովպիային և Սուդանին կանգնեցրին բաժանման ճանապարհին, այնպես էլ Էրդողանն անխուսափելի է դարձնում Թուրքիայի փլուզումը:

Ըստ հոդվածագրի՝ քանի որ թուրքերն ընդունում են, որ Էրդողանն ինքն է խնդիրը, նա կարող է բախվել Թալեաթ փաշայի նախադեպին մեկ այլ առումով, հատկապես, եթե նրա զոհերը չափազանց անհամբեր լինեն նրա ներկայիս անկմանը սպասելիս։

«Մինչ Էրդողանը խոսում է Կիպրոսում երկու պետության լուծման մասին, նրա սեփական ժառանգությունը կարող է լինել երկու պետությունների լուծումը Թուրքիայում»,- եզրափակում է Մայքլ Ռուբինը։

Էմմա Չոբանյան