Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ ճանապարհահատվածում
Հասարակություն
06.09.2024 | 17:46Սեպտեմբերի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ ճանապարհահատվածում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ն, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: