Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով, Լենինգրադյանը՝ Բեկոր Աշոտի․ ավագանու անդամը նախագիծ է ներկայացրել

Լուրեր

06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
Բոլորը

Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում 29 հարց է ընդգրկված։ Քաղաքապետարանի կայքից Factor.am-ը տեղեկանում է, որ որոշման նախագծերից մեկով ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց»։

«Հայոց պատմության մեջ ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապը, իր կարճաժամկետ գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում։ Նա նորարար էր, ու ինչպես պատահում է բոլոր նորարարների հետ, նրան էլ շատերը չընդունեցին, չսիրեցին»,- ասված է ավագանու ընդդիմադիր անդամի հեղինակած նախագծի հիմնավորման մեջ։

Ուշագրավ է, որ ամիսներ առաջ էլ Գրիգորյանն առաջարկում էր Ամիրյան փողոցն անվանափոխել Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) անունով։ Այժմ էլ նա առաջարկում է Աշոտ Ղուլյանի անունով անվանափոխել Լենինգրադյան փողոցը, որը սկսվում է Կիևյան կամրջից և ավարտվում Հասրաթյան-Սարգսյան խաչմերուկում։ Իսկ Ամիրյան փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից՝ հասնելով մինչև Սարյան փողոց։

Նշենք, որ հրապարակախոս Արսեն Ամիրյանը եղել է բոլշևիկյան հեղափոխական, Բաքվի 26 կոմիսարներից։

Արփի Հակոբյան