Մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր, վստահ եմ, որ դրանք կլուծվեն՝ հարգելով երկրների սուվերենությունն ու ներքին գործերին չխառնվելու սկզբունքը. Փաշինյանը՝ Պուտինին

Լուրեր

19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
Բոլորը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչներն ընդգծել են երկու երկրների միջև բոլոր ոլորտներում առաջընթաց զարգացման մասին. գրում է ren.tv-ն:

Ռուսաստանի ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները դարեր շարունակ առանձնահատուկ բնույթ են կրել: Փաշինյանը համաձայնել է ռուս քաղաքական գործչի հետ, ապա վստահություն հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան: 

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ի հեճուկս թե՛ հայկական, թե՛ ռուսական լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա որոշ վատատեսության, պետք է նշել, որ մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, բնական կերպով։ Կարծում եմ, որ մեր գլխավոր նպատակը ու խնդիրն է՝ փորձել բացել հարաբերությունների ողջ ներուժը: Մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր։ Վստահ եմ, որ դրանք կլուծվեն՝ հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունների հետաքրքրությունները, հարգելով երկրների սուվերենությունն ու ներքին գործերին չխառնվելու սկզբունքը։ Շատ ուրախ եմ, որ մեր ռուս գործընկերներն ամեն անգամ մեր հարաբերությունների մասին խոսելիս ընդգծում են այս սկզբունքային հարցերը»: