Ինչո՞ւ Հրայր Թովմասյանը չի դիմել իրավապահներին, երբ միջամտել են իր գործունեությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
Բոլորը

Ինչո՞ւ Հրայր Թովմասյանը չի դիմել իրավապահներին, երբ միջամտել են իր գործունեությանը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը բազմիցս հայտարարել է. իրեն զգուշացրել են, որ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարական չտալու դեպքում իր նկատմամբ քրեական գործ է հարուցվելու:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի գործունեությանը միջամտության կամ նրա նկատմամբ այլ ներգործության յուրաքանչյուր փաստի մասին Սահմանադրական դատարանի դատավորն անհապաղ իրազեկում է Սահմանադրական դատարանի նախագահին, որն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմում է իրավասու պետական մարմիններին:

Ընդ որում` սա ՍԴ դատավորի համար ոչ թե իրավունք է, այլ օրենքում սահմանված պարտականություն: Տվյալ դեպքում Թովմասյանը եղել է ՍԴ նախագահը, և ենթադրվում է, որ իր գործունեության նկատմամբ միջամտության դեպքում պետք է դիմեր իրավապահներին: Իր գործի քննութունից հետո Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չի դիմել իրավապահներին,  երբ իր գործունեությանը միջամտություն է եղել, ինչին ի պատասխան Թովմասյան ասաց.

«Իսկ երբ միջամտություն իրականացնողն  իրավապահներն ե՞ն»,- չմանրամասնելով, թե իրավապահ որ կառույցին կամ իրավապահ համակարգից կոնկրետ ով է միջամտել իր գործունեությանը:

Մանրամասները` տեսանյութում։

Արաքս Մամուլյան