Աբրահամ Գասպարյանն ու Մենուա Սողոմոնյանն այլևս ԵՊՀ դասախոս չեն․ բուհից պնդում են՝ քաղաքական ենթատեքստ չկա

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետից աշխատանքի հեռացման մասին։ Ըստ Գասպարյանի՝ պատճառը քաղաքական է։

«Անձամբ հետամուտ եմ լինելու այս որոշման դեմ պայքարելու և իմ դասախոսական կարգավիճակը վերականգնելու գործում»,- գրել է Աբրահամյանը:

Երեկ էլ նույն ֆակուլտետի դասախոս Մենուա Սողոմոնյանն էր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել, որ ԵՊՀ ղեկավարությունը հրաժարվել է իր հետ կնքել աշխատանքային նոր պայմանագիր և ազատել է աշխատանքից։

«Միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ ես չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն․ իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից։ Այդ ամենը տեղի է ունեցել հապճեպ, առանց ինձ հետ քննարկելու, անգամ առանց ինձ տեղեկացնելու»,- գրել է Սողոմոնյանը։

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը Factor.am-ին փոխանցեց, որ ոչ մեկ չի հեռացվել, դասախոսների հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագրերը չեն երկարացվել՝ տարբեր պատճառներով։

Միսակյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Աբրահամ Գասպարյանի և Մենուա Սողոմոնյանի հետ աշխատանքային պայմանագրերը չշարունակելու պատճառը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ ցույցերին մասնակցելը չի եղել։

«Չէ՛, կապ չունի, որովհետև ամբիոներում կան դասախոսներ, որոնք մասնակցել են ցույցերին, բայց իրենց պայմանագրերը շարունակվում են»,- ասաց ԵՊՀ մամուլի խոսնակը։

 

Անի Թամրազյան