Ադրբեջանի ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված է՝ միջազգային հանրությանը կոչ անելով չճանաչել դրանք

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր մի շարք ուժերի միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ չճանաչել սեպտեմբերի 1-ին  երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նշվում է, որ հենց սեպտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների նշանակումը հակասահմանադրական էր, քանի որ Սահմանադրության 98.1-րդ հոդվածում հստակ նշված է, թե որ դեպքերում կարող են արտահերթ ընտրություններ անցկացնել։ Մինչդեռ արտահերթ ընտրությունների համար Սահմանադրությամբ նախատեսված պայմաններից որևէ մեկը չի եղել։

«COP-29-ը կամ որևէ այլ միջազգային իրադարձություն չի կարող հիմք հանդիսանալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար, ոչ էլ նախագահը կարող է ցանկացած պահի գերազանցել իր լիազորությունները և ընտրություններ նշանակել»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ընտրություններն անցկացվել են արդար քաղաքական մրցակցության պայմանների բացակայության պայմաններում։ Հաշվի առնելով դա՝ նախընտրական քարոզարշավի մեկնարկին խորհուրդը պահանջել է  ընտրական միջավայրի ժողովրդավարացում և մրցակցային հնարավորությունների ստեղծում։

«Սակայն Իլհամ Ալիևի կառավարությունն անտեսել է այդ պահանջները՝ հավատարիմ մնալով կեղծված ընտրությունների միջոցով իր իշխանությունը երկարացնելու ավանդույթին։ Ուստի Ազգային խորհուրդը որոշել է  բոյկոտել ակնհայտ կեղծված ընտրությունները։ Նաև ընտրական օրենսդրությունը փոխելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել, որը հարմարեցված է իշխող ռեժիմի շահերին։ Վենետիկի հանձնաժողովի կողմից այս տարիների ընթացքում ընտրական ժողովրդավարությունը բարելավելու առաջարկներից և ոչ մեկը չի ընդունվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Իշխանությունները թույլ չեն տվել ԵԽԽՎ պատվիրակությանը դիտորական առաքելություն իրականացնել ընտրություններում, արգելել են Վեհաժողովի 76 պատգամավորների մուտքը Ադրբեջան։

Ազգային խորհուրդը կասկածի տակ է դնում Oracle խորհրդատվական խմբի կողմից անցկացված exit poll-ի օբյեկտիվությունը։ Հայտնի չէ, թե ով է հրավիրել և ֆինանսավորել այս կազմակերպությունը։ Խորհուրդը կարծում է, որ իշխանությունների հետ համագործակցած Oracle խորհրդատվական խմբի exit poll-ի արդյունքները կեղծ են և հարմարեցված են ԿԸՀ տվյալներին։

Ընտրություններն անցկացվել են Abzas Media, Toplum TV, Kanal 13-ի լրագրողների ձերբակալությունների և բանտարկությունների ֆոնին, որոնք ունեին ընտրությունները լուսաբանելու մասնագիտական ​​փորձ։ Ընտրողների մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին, իսկ քվեարկելու եկածները ներգրավվել են վարչական ռեսուրսի միջոցով։

«Ազգային խորհուրդը կարծում է, որ ընտրությունների կեղծված արդյունքները չեն արտացոլում ադրբեջանական ժողովրդի կամքը, և կոչ է անում ժողովրդին ակտիվ պայքարել դրանց չեղարկման և նոր ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, Ազգային խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը հարգել ադրբեջանական ժողովրդի համընդհանուր ժողովրդավարական արժեքների ընտրության իրավունքն ու հասանելիությունը, չճանաչել ընտրությունների կեղծ արդյունքները, ինչպես նաև դատապարտել կեղծիքների գործընթացը։

«Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի խարդախությունների նկատմամբ ցանկացած լոյալ, ոչ միանշանակ վերաբերմունք խոչընդոտում է մեր երկրի ժողովրդավարացմանը և Արևմուտքի հետ ինտեգրման գործընթացին։ Ուստի խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է անում ավելի սկզբունքային և օբյեկտիվ լինել սեպտեմբերի 1-ի ընտրությունների կեղծ արդյունքների նկատմամբ»,-նշվում է  հայտարարության մեջ։

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին նախագահ Արիֆ Հաջիլին էլ հայտարարել է, որ ընտրություններում  մասնակցության պաշտոնական թվերը, հավանաբար, ուռճացված են, և որ ընտրություններն Ադրբեջանում ժողովրդավարության և քաղաքացիական խաղաղության վերականգնման ևս մեկ բաց թողնված հնարավորություն են: Նա քննադատել է Միլլի Մեջլիսի նոր հավանական կազմը՝ կանխատեսելով, որ այն նույնիսկ ավելի ենթակա է լինելու գործադիր իշխանությանը, քան նախորդը:

«Միլլի Մեջլիսը լինելու է իշխանության գործադիր մարմին, այլ ոչ թե ժողովրդի ներկայացուցիչ, որը պաշտպանում է հասարակության շահերը»,- նշել է գործիչը։

Հիշեցնենք, որ ընտրությունների նախնական տվյալներով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Մեջլիսում ստանում է մեծամասնություն։

Անկախ դիտորդներն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտնում են զանգվածային ընտրախախտումների մասին, որոնց տեսանյութերը տարածվում են նաև համացանցում։ Գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, կարուսելային քվեարկության, ընդդիմադիր թեկնածուների, դիտորդների և լրագրողների վրա հարձակումների դեպքեր։

Էմմա Չոբանյան