Իսրայելում համընդհանուր գործադուլ է հայտարարվել՝ ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու պահանջով

Լուրեր

08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի խոշորագույն արհմիությունների ֆեդերացիան՝ «Հիստադրութը», սեպտեմբերի 2-ին հայտարարել է համընդհանուր գործադուլի մասին։ Մասնակիցները պահանջում են, որ երկրի իշխանությունները քայլեր ձեռնարկեն՝ անհապաղ ազատ արձակելու ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդներին, փոխանցում է Current Time-ը։

Արհմիությունների դաշնության ղեկավար Ահարոն Բար-Դավիթը հայտարարել է, որ, իր կարծիքով, Իսրայելի իշխանությունները հետաձգում են ՀԱՄԱՍ խմբավորման հետ պայմանավորվածությունները «քաղաքական պատճառներով»։ Ակնկալվում է, որ գործադուլի շրջանակում կդադարեցնեն աշխատանքը Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանը, համալսարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, պետական և քաղաքային հաստատությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, որոշ առևտրի կենտրոններ մասամբ կփակվեն։ Բուժհաստատությունները կհերթապահեն հանգստյան օրերի օրինակով։

Կիրակի հաղորդվել էր, որ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում հայտնաբերել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից առևանգված 6 պատանդների մարմինները։