155 հազար դրամով գնված գնդաձև սոսիները չորացե՞լ են․ Բեգոյանի պնդմամբ՝ տերևաթափի փուլում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Երևանի Սայաթ Նովայի պողոտայում թեղիների փոխարեն անցյալ տարի տնկված գնդաձև սոսիների մի մասի տերևները չորացել են։

«Բազմաթիվ մասնագիտական սխալներ կան, որոնք բերել են այդ խնդրին»,- նկատում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։

«Կանաչապատում և շրջակա միկջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հերքում է, թե ընդամենը մեկ տարի առաջ տնկված գնդաձև սոսիները չորացել են, ասում է՝ դրանք տերևաթափի փուլում են, աշնանը կվերականգվեն և կաճեն։

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ արդեն տերևաթափի փուլ չեն մտել փողոցի երկայնքով տնկված մյուս գնդաձև սոսիները, Բեգոյանը փորձեց բացատրել. «Մեկն ավելի ամուր է իրեն զգում, մյուսը՝ ոչ. բոլորն էլ այրվածքներով տերևաթափ ունեն»։

Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ թեղին լայն սաղարթ ունի և ավելի լավ ստվեր է ապահովում, քան սոսին։ Նրա պնդմամբ՝ մասնագիտական տեսանկյունից սխալ է ամբողջ փողոցի երկայնքով տնկել գնդաձև սոսի, բացի այդ, եթե ծառերը չեն խնամվում, տարիների ընթացքում կորցնում են կենսունակությունը։

Իսկ որքա՞ն է արժեցել սոսիներից յուրաքանչյուրը. պարզելու համար Factor TV-ն ուսումնասիրել է քաղաքապետարանի կողմից կնքված գնման պայմանագիրը։ Այսպես՝ 3 մետր և ավելի բարձրությամբ, փակ արմատային համակարգով մեկ թխկիատերև գնդաձև սոսին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միկջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը գնել է 155 հազար դրամով, 50 հատի համար հարկատուի գրպանից վճարվել է շուրջ 8 միլիոն դրամ։ Կանաչապատման ՀՈԱԿ-ը ծառերի գնման պայմանագիրը կնքել է 2023 թվականի ապրիլի 25-ին՝ «Բերրի Վորլդ» ընկերության հետ։ Այս ընկերությունը հաղթել է մրցույթով։ «Բերրի Վորլդ»-ից բացի՝ մրցույթին մասնակցել է նաև անհատ ձեռնարկատեր Սիրանուշ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով գրեթե նույն գնառաջարկը՝ 50 սոսիի համար շուրջ 8 միլիոն դրամ, բայց ի տարբերություն «Բերրի Վորլդ» ընկերության՝ այդ թիվը չի ներառում ավելացված արժեքի հարկը։

2015 թվականին հիմնադրված «Բերրի Վորլդ» ընկերության միակ սեփականատերը Դավիթ Աբովյանն է՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղից, Armeps կայքի համաձայն՝ պետական գնումների սկսել է մասնակցել 2023 թվականի փետրվարից, այսինքն՝ հիմնադրումից 8 տարի անց միայն։

Արմեն Բեգոյանն ասում է՝ 155 հազար դրամը մեկ տնկիի համար թանկ չէ։ Արդյո՞ք այս պնդումը ճիշտ է. Factor TV-ն փորձեց պարզել այս տեսակի ծառերի վաճառքով զբաղվողներից, այդ թվում՝ նույն «Բերրի Վորլդ» ընկերությունից։ Այստեղից նամակագրության միջոցով փոխանցեցին, որ մեկ գնդաձև սոսին արժե 190 հազար դրամ, մեծ խմբաքանակով գնելու դեպքում կգործեն զեղչեր՝ 1 հատը այդ դեպքում կարժենա 170 հազար դրամ։ Վերջերս էլ Հայաստանի վարչապետն էր այցելել «Բերրի Վորլդ» ընկերության տնկարան և գովեստի խոսքեր շռայլել՝ հրապարակված տեսանյութին կից գրելով, թե չմշակվող հողատարածքները վերածվել են դրախտավայրի՝ նկատի ունենալով տնկարանը։

Երևանի քաղաքապետարանն արդեն սիրելի դարձած «Բերրի Վորլդ»-ի հետ, Factor TV-ի ուսումնասիրության համաձայն, 2023-ին և 2024-ին տարբեր պայմանագրեր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 510 հազար դոլար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան