«Մահվան ճանապարհները»․ 5 տարում 2 հազար զոհ ավտովթարներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ամեն տարի Հայաստանի ճանապարհներին շուրջ 350 մարդ է զոհվում, ավելի քան 6000-ը՝ վիրավորվում։  2023 թվականին, 2022-ի համեմատ, ավտովթարների հետևանքով մահացածների թիվն ավելացել է ավելի քան 50-ով, վնասվածքներ ստացածներինը՝ ավելի քան 380-ով։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Ներքին գործերի նախարարության տրամադրած վիճակագրությունն ավտոպատահարների վերաբերյալ խիստ մտահոգիչ է։

-2019 թվականին արձանագրվել է մարմնական վնասվածքի և մահվան ելքով 4799 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 341, վիրավորվել՝ 6801 անձ:

-2020-ին 4016 նման պատահար է արձանագրվել, զոհվել է 348, վիրավորվել՝ 5846 անձ:

-2021-ին արձանագրվել է մարմնական վնասվածքի և մահվան ելքով 4604 պատահար, 368 անձ զոհվել է, 6699-ը՝ վիրավորվել։

-2022 թվականին նման 4308 ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել, զոհվել է 321, վիրավորվել՝ 6153 անձ:

-2023 թվականին մարմնական վնասվածքի և մահվան ելքով 4613 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, զոհվել է 378, վիրավորվել՝ 6537 անձ:

Այսպիսով՝ վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է մարմնական վնասվածքի և մահվան ելքով 21,273 ճանապարհատրանսպորտային պատահար, ավելի քան 1900 անձ զոհվել է, 34 հազարից ավելին՝ վիրավորվել։

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանի կարծիքով՝ այս տվյալներով պատկան մարմինները լրջորեն պետք է զբաղվեն։

Իսկ որտե՞ղ են ավելի հաճախակի գրանցվում ողբերգական հետևանքներ ունեցող ավտովթարները։ ՆԳՆ-ից փոխանցում են՝ մահվան և մարմնական վնասվածքի ելքերով պատահարներ ավելի շատ արձանագրվում են ՀՀ Սյունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում, իսկ Երևանում՝ Արշակունյաց, Իսակով, Գայի, Մյասնիկյան, Կոմիտաս, Բագրատունյաց պողոտաներում, Շիրակի և Խանջյան փողոցներում:

Որո՞նք են վթարների հիմնական պատճառները․մեզ տրամադրված հարցման պատասխանում իրավապահ կառույցը նշում է ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելը, արագության գերազանցումը, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, վարելու ընթացքում հեռախոսից օգտվելը։ Վարորդները, սակայն, ճանապարհների կահավորման հետ կապված ևս լուրջ խնդիրներ են մատնանշում, ինչին անդրադարձ չկա ՆԳՆ-ի պատասխանում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023 թվականի դեկտեմբերի զեկույցի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարները տարեկան մոտ 1,19 միլիոն մարդու մահվան պատճառ են դառնում ամբողջ աշխարհում, դրանց 90%-ը տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։

2022 թվականի Համաշխարհային բանկի ուսումնասիրության արդյունքներով՝ Հայաստանը Եվրամիության և հետխորհրդային երկրների շարքում երկրորդն էր ՃՏՊ-ներից մահացությունների ցուցանիշով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան