Առուշանյանը՝ հրաժարականի և ազատազրկման միջև ընտրության առաջ. Գորիսի քաղաքապետի դիմումը մերժվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահամանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի բողոքը Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ: Ծառայությունն օգոստոսի 16-ին Գորիսի ավագանուն էր ուղարկել Առուշանյանի վերաբերյալ 2022 թվականի մարտին կայացրած դատավճիռը՝ դրա կատարումն ապահովելու նպատակով։ Ըստ դատական այդ ակտի՝ Առուշանյանը 5 տարի ժամկետով չի կարող ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնել։ Ավագանին, սակայն, օգոստոսի 19-ի արտահերթ նիստում արձանագրել է՝ Առուշանյանի պաշտոնավարումը դադարեցնելու լիազորություն չունի։

«Համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում ՏԻՄ առանձնահատկությունները սահմանող իրավադրույթներով առհասարակ դատական ակտերի հիման վրա լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմք կամ ընթացակարգ չի նախատեսվել։ Գրությամբ հայցվող գործողությունը դուրս է ավագանու լիազորությունների շրջանակից, ուստի «որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու պատժատեսակը» համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու օրենքով նախատեսված հիմք չէ, ուստի պրոբացիայի ծառայության գրության պահանջներն ավագանու գործառույթներից դուրս են»,- նշվել էր ավագանու որոշման մեջ։

Այս որոշումից 3 օր անց Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու համար:

Քաղաքապետը Պրոբացիոն ծառայության հենց այս գործողություններն էր վիճարկում դատարանում։ 2022-ի մարտի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Առուշ Առուշանյանին մեկ դրվագով մեղավոր էր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որպես պատիժ կիրառվել՝ տուգանք 700 հազար ՀՀ դրամի չափով, իսկ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելը սահմանափակել էր 5 տարով։ Այս դատավճիռը բողոքարկվել էր վերադաս ատյաններում, սակայն անարդյունք, ինչի հետևանքով այս տարվա հուլիսին վճիռը մտել է ուժի մեջ:

Եվ մինչ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտարարում էր, որ Արդարադատության նախարարության գործողություններն ապօրինի են, զուգահեռ իրականությունում մե՛կ իշխանական, մե՛կ ընդդիմության շահերը պաշտպանող Գորիսի քաղաքապետը հայտարարում է՝ չի կիսում փաստաբանի տեսակետը, թե Պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել. «Այդ կառույցն արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է»։

Թերևս այս հայտարարությունն էլ հենց պատճառ է դարձել, որ Մելքոնյանն այլևս չի պաշտպանում Առուշանյանի շահերը։ Factor TV-ի հետ զրույցում փաստաբանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ ուղղորդելով անձամբ Առուշանյանին զանգել։ Ամբողջ օրվա ընթացքում, սակայն, Գորիսի քաղաքապետը չպատասխանեց մեր զանգերին և նամակներին, նրա խորհրդականներ Իրինա Յոլյանի և Արտյոմ Աղաջանյանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց, իսկ «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու անդամ Մենուա Հովսեփյանն ասաց՝ ավելի ուշ ինքը կզանգահարի, սակայն զանգ այդպես էլ չեղավ։

Ի վերջո, Առուշանյանը կազատազրկվի՞, թե՞ 5 տարով կզրկվի ՏԻՄ ղեկավարի պաշտոն զբաղեցնելուց, առաջիկայում կորոշի դատարանը։ Այս համատեքստում, սակայն, ուշագրավ է այն հանգամանքը, որ մի դեպքում Առուշանյանը հայտարարում է, թե Պրոբացիոն ծառայությունը գործել է իր լիազորությունների տիրույթում, մյուս կողմից բողոք է ներկայացնում դատարան այդ գործողությունների դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան