ԵՄ հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են նորվեգական գազային հանքավայրերի վրա հարձակման՝ ՌԴ պլանների մասին

Լուրեր

23.06.2026 | 12:51
ՌԴ Սվերդլովսկի մարզում փոթորկի հետևանքով գրեթե 100 տուն է վնասվել․ 16 մարդ վիրավորվել է
23.06.2026 | 12:51
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. մեկ անձ հոսպիտալացվել է
23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:11
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
Բոլորը

Եվրոպական յոթ երկրների հետախուզության աշխատակիցները նորվեգական էներգետիկ ընկերությունների ղեկավարության հետ քննարկել են գազային և նավթային ենթակառուցվածքներին ուղղված Ռուսաստանից հնարավոր սպառնալիքները, գրում է EurActiv-ը։

Հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին, որին մասնակցել են Նորվեգիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Իսլանդիայի անվտանգության ծառայությունները, ինչպես նաև Եվրոպայի խոշորագույն գազ մատակարարող Equinor-ի ներկայացուցիչներ։

«Մենք տեսնում ենք զարգացող իրավիճակ, որն ազդում է ոչ միայն Գերմանիայի կամ Նորվեգիայի գործընկերների, այլև բոլորիս վրա: Սա վտանգ է, որը բխում է որոշ գործընկերներից, օրինակ՝ Ռուսաստանից, որը ներառում է ոչ միայն լրտեսական գործողություններ, այլ նաև դիվերսիաների վտանգ որոշ տարածքներում»,- ասել է Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի փոխնախագահ Սինան Սելենը։

Նորվեգիայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները կարծում են, որ Մոսկվան կարող է «հարմար համարել» Նորվեգիայում ֆիզիկական դիվերսիաներ իրականացնելը, որոնց հիմնական թիրախը նավթային հատվածն է։

«Ռուսաստանը երկար դիմակայության մեջ է Արևմուտքի հետ, և սա ռեժիմ է, որը պատրաստ է մեծ ռիսկի դիմել: Թեև մենք դեռ չենք տեսել Նորվեգիայում գործելու պլանների կոնկրետ ապացույցներ, խելամիտ է զգույշ լինել և բարձրացնել անվտանգության մակարդակը»,- ասել է Նորվեգիայի հետախուզական ծառայության ղեկավար, փոխծովակալ Նիլս Անդրեաս Ստենսունեսը: