Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Ուկրաինա

Լուրեր

23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:53
Չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը Դալարիկ կայարանի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով
23.06.2026 | 13:49
Գնում են մանկապարտեզի բացման ու վախենում պատերին կպնեն. քանդվում է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:44
Արցախի դրոշը կրկին տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում
23.06.2026 | 13:37
Իրանը հայտարարել է, որ ռմբակոծված միջուկային վայրեր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այց նախատեսված չէ
23.06.2026 | 13:30
Կենտրոնում եք կանգառասրահներ դնում, մյուս վարչական շրջանների բնակիչներն ինչո՞վ են մեղավոր. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:23
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
Բոլորը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 23-ի առավոտյան ժամանել է Ուկրաինա, գրում է NDTV-ն։

Այցին ընդառաջ Մոդիի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել։

«Ես անհամբեր սպասում եմ նախագահ [Վլադիմիր] Զելենսկիի հետ նախորդ զրույցների շարունակությանը երկկողմ համագործակցության ամրապնդման և Ուկրաինայում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կարծիքների փոխանակման շուրջ։ Որպես ընկերներ և գործընկերներ՝ մենք տարածաշրջանում խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնման հույս ունենք»,- ասվում է Հնդկաստանի վարչապետի հայտարարությունում։

Հուլիսի սկզբին Մոդին այցելել էր Մոսկվա և բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ ժամանակ նա, մասնավորապես, հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստ է ցանկացած օգնության Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման համար և նշել, որ իր երկիրը Ռուսաստանի բարեկամն է։

ՌԴ Մոդիի այցը քննադատության արժանացել արևմտյան մի շարք երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից։