Կներմուծվի լավագույն ցեղերի 10․000 գլուխ տոհմային կենդանի, տեղական ցեղերի մթերատվությունը կբարձրացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը: «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության անասնաբուծության տարբեր ճյուղերի զարգացումը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում ներկայացվել են անասնաբուծությանն առնչվող հետևյալ ծրագրերը՝ 1․ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագիրը», որի նպատակն է տնտեսավարողների կողմից ձեռք բերվող 10000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների համար պետական միջոցներից հատկացնել ձեռք բերված կենդանիների արժեքի 50 %-ի չափով փոխհատուցում; 2. «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը», որի կարգավորման նպատակն է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում 2024-2025 թվականներին իրականացնել փորձնական ծրագիր՝ կովերի արհեստական սերմնավորման գործընթացի միջոցով բարելավելով տավարի տոհմային հատկանիշները և բարձրացնելով կենդանիների մթերատվությունը։ Ծրագրով նախատեսվում է սուբսիդավորել կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը՝ յուրաքանչյուր սերմնավորման համար պետական միջոցներից հատկացնելով 10000 դրամ; 3. «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը», որի նպատակն է ՀՀ մարզերում խթանել մեղվաբուծությունը՝ պետության կողմից տրամադրելով 10000 մեղվաընտանիքների ձեռքբերման արժեքի 50 %-ը։ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրի» իրականացման արդյունքում 2024-2028 թվականների ընթացքում հանրապետություն կներկրվի 10000 գլուխ ոչխարի և այծի համաշխարհային լավագույն ցեղերի տոհմային կենդանիներ, որոնք կօգտագործվեն տեղական ցեղերի տոհմային և մթերատու հատկանիշները բարելավելու նպատակով: Ներկրված ցեղերի գենետիկական ներուժի օգտագործման շնորհիվ տեղական ցեղերի ոչխարների պտղատվությունը կբարձրանա 20%-ով, կենդանի զանգվածը՝ շուրջ 15 կգ-ով, իսկ այծերինը՝ 6-7 կգ-ով: Միայն ներկրված կենդանիներից ծրագրի ավարտից հետո տարեկան կստացվի շուրջ 20 հազար գլուխ բարձր մթերատու և տոհմային հատկանիշներով օժտված սերունդ: Ընդհանուր առմամբ, գրեթե 25%-ով կավելանան ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող արտադրանքի ծավալները կամ տարեկան լրացուցիչ կարտադրվի շուրջ 3,5 մլրդ ՀՀ դրամ արժեքով ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանք: «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» իրականացումը թույլ կտա Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում լիարժեք կազմակերպել տավարի վերարտադրությունը և բարձրարժեք կենդանիներով համալրել տա¬վարի նախիրները, ինչի շնորհիվ կովերի միջին կաթնատվությունը կավելանա գրեթե 1100 կգ-ով և կկազմի շուրջ 3600 կգ, իսկ բտվող տավարի միջին կենդանի զանգվածը կավելանա գրեթե 30 կգ-ով՝ հասնելով 350 կգ-ի։ Արդյունքում, ծրագրի ավարտին հաջորդող ժամանակահատվածում մարզերում տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 31 հազար տոննա կաթ և 1000 տոննա՝ բտված տավարի և հորթի միս կամ ծրագրի իրականացման շնորհիվ երկրում տարեկան լրացուցիչ կարտադրվի 8,2 մլրդ դրամ արժեքով բարձրորակ կաթ և միս։ «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության մարզերում կհամալրվեն շուրջ 10000 մեղվաընտանիքներով, տարեկան կարտադրվի առնվազն 300000 կգ հավելյալ բարձրորակ մեղր, հնարավորություն կընձեռվի արդյունավետ օգտագործել սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերահանդակները և պահպանել արժեքավոր բույսերի տեսակային կազմը:

Թեմայի առնչությամբ վարչապետ նշել է. «Ըստ էության ստացվում է, որ մենք անասնաբուծության հետ կապված տարբեր ծրագրերը կոնսոլիդացնում ենք, գոնե մասամբ, որովհետև ինչ-որ բան այնուամենայնիվ դուրս է մնում, որովհետև, օրինակ, խեցգետնագործության ծրագիր ունենք, որը ինտեգրված չէ»: Այս առումով՝ Կառավարության ղեկավարն առաջարկել է ինտեգրել անասնաբուծության հետ կապված բոլոր ծրագրերը մի որոշման մեջ և հավելել, որ խեցգետնագործության հետ կապված որոշումից հետո, շուկայում որոշակի արձագանք նկատելի է, քանի որ որոշակի ակտիվացում է նկատվում:

«Ոչխարաբուծության հետ կապված՝ շատ կարևոր ծրագիր է, որովհետև ակնհայտ է, որ ոչխարաբուծությունը գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ոլորտներից է, բայց մենք այդպես էլ չենք կարողանում այստեղ մեր քաղաքացիներին քաջալերել, որպեսզի մեծ քանակով ոչխարաբուծությունը զարգանա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և այս առումով կարևորել «կաբինետից» դուրս աշխատանքը, գյուղացիների հետ շփումները, նրանց կողմից բարձրացվող խնդիրներին ծանոթանալը:

Անդրադառնալով որոշման այն կետին, ըստ որ ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում, վարչապետն առաջարկել է փորձագիտական խմբերի հետ քննարկել և բացառող փաստարկների բացակայության դեպքում, մյուս մարզերում ևս ծրագիրն իրականացնել: