Իրանում ուխտավորների տեղափոխող ավտոբուս է շրջվել. 28 զոհ կա

Լուրեր

11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Բոլորը

Իրանում վթարի է ենթարկվել շիա ուխտավորներին Պակիստանից Իրաք տեղափոխող ավտոբուսը, որի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

«Դեպքը տեղի է ունեցել նախորդ գիշեր Յազդ նահանգի Դեհշիր-Թաֆթ մայրուղում։ Պատահարի հետևանքով ավտոբուսի 28 ուղևոր է զոհվել, ևս 23-ը՝ վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ավտոբուսը մուտք է գործել երկրի արևելյան սահմաններից և շարժվել դեպի Իրանի և Իրաքի արևմտյան սահման։

Վթարից մի քանի րոպե անց դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները։ Ճանապարհային ոստիկանության մասնագետների նախաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի շրջվելու հիմնական պատճառն արգելակման համակարգի տեխնիկական անսարքությունն է, և մայրուղու մեծ թեքության պատճառով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։