Թուրք-սիրիական սահմանին կառուցվող անվտանգության պատի 93 տոկոսի աշխատանքներն ավարտվել են

Լուրեր

10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

Թուրքիան շարունակում է հարևան երկրների հետ սահմաններին անվտանգության պատ կառուցելու աշխատանքները։ Թուրքական մամուլի համաձայն՝ մասնավորապես Սիրիայի հետ սահմանին արդեն ավարտվել են միջսահմանային պատնեշի շուրջ 93 տոկոսի կառուցման աշխատանքները։ Սիրիայի  հետ սահմանի երկարությամբ ձգվող պատի նախատեսված երկարությունը 564 կմ է, որից ներկայումս կառուցվել է 538 կիլոմետրանոց հատվածը։

Աղբյուրի հավաստմամբ, երբ կառուցապատման աշխատանքները վերջնականապես ավարտվեն, թուրք-սիրիական սահմանի պատն իր երկարությամբ 3-րդը կլինի աշխարհում՝ Չինական պատից և ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկարությամբ ձգվող պատնեշից հետո։

Իսկ Իրանի հետ սահմանին կառուցվելիք 144 կիլոմետրանոց պարսպից կառուցվել է շուրջ 55 տոկոսը՝ 90 կմ։ Այս հատվածում շինարարությունը հատկապես ձմռան ամիսներին դանդաղում է։ Նախատեսվում է, որ աշխատանքները լիովին ավարտին կհասցվեն մինչև գարուն։

Թե Սիրիայի, թե Իրանի հետ սահմանին կառուցվող պատերին նաև տեղադրվել են դարպասներ՝ հնարավոր արտակարգ իրավիճակներում սահմանը հատելու հնարավորություն ունենալու համար։ Սիրիայի հետ սահմանին կա 44, Իրանի սահմանին՝ 15 դարպաս։ Դրանք ունեն 5 մետր լայնություն, 7․000 տոննա կշիռ և կարող են դիմանալ 80 կմ/ժամ արագությամբ շարժվող մեքենայի հարվածին։

Բացի այդ՝ սահմանի նշված հատվածներում կառուցվել է 22 դիտաշտարակ։ 15 մետր բարձրությամբ 5 հարկանի այդ աշտարակներում պահվում է այն ամենը, ինչը կարող է պետք գալ սահմանապահ զինվորին։ Աշտարակների պատերը կառուցված են հատուկ շինանյութից, որը կարող է դիմանալ ականանետների և հրթիռների հարվածներին։ Շինության բոլոր ապակիներն անխոցելի են, իսկ դռները՝ պողպատից։

 

ermenihaber.am