Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է. հայտնի են հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքները
Հասարակություն
16.08.2024 | 19:48Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է:
Դատական իշխանությունից տեղեկացնում են, որ քվեարկության արդյունքներով ընտրվել են՝
Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանն ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ Ջոն Հայրապետյանն ու Դանիել Մխեյանը:
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը և Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը։