Հերթական ուժեղ երկրաշարժը կանխատեսել հնարավոր չէ, բայց Երևանի շենքերի կեսը ռիսկի գոտում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
Բոլորը

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը ցուցադրում է օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզում գրանցված երկրաշարժի մասին տվյալները։ 4,2 մագնիտուդով ցնցման էպիկենտրոնը եղել է Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժի մասին առաջին տեղեկությունները գրանցվում են Գառնիում գտնվող ծառայության տվյալների հավաքման և օպերատիվ մշակման բաժնում, որտեղից էլ արդեն ճշգրտված ինֆորմացիան փոխանցում են Ճգնաժամային կառավարման կենտրոն։

Երկրաշարժի ալիքային պատկերը գրանցում է նաև սեյսմոմետր կոչվող այս սարքը, որը Սեյսմիկ պաշտպանության կենտրոնում է Սպիտակի երկրաշարժից հետո։

«Գերժամանակակից կայան է, որն ավտոնոմ վիճակում է, տվյալների փոխանակում իրականացնում է և՛ ինտերնետով, և՛ ալեհավաքով»,- նշում է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը։

Թեքաչափ կոչվող սարքն էլ է ստորգետնյա ցնցման ալիքներն արձանագրում. երկրաշարժի մասին ստացված բոլոր տեղեկությունները վերջում տվյալների հավաքման կենտրոն են փոխանցվում։ Սարքերի գրանցած վերջին ուժեղ ցնցումը հենց Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժն է, որի հետևանքով նաև տներ են վնասվել։

Երանոս գյուղում ուսումնասիրությունների արդյունքում արձանագրություն է կազմվել 82 շենք-շինությունների վերաբերյալ․դրանք բնակելի տներ են և կից շինություններ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ հարևան համայնքերում էլ են ցնցումներ եղել, վնասներ՝ նույնպես։ Վնասների գնահատման համար Երանոսում ստեղծվել են համայնքային և մարզային հանձնաժողովներ։

«Երանոսում 56 տների պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել և քարեր են ընկել, 22 շենք-շինություններում, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին, և Ծովասար բնակավայրում 2 տան պատերին առկա են եղել ճաքեր։ Ծակքար բնակավայրում վնասվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին և գյուղի մշակույթի տան պատերը, առկա են եղել նաև ճաքեր»,- մանրամասնում է նա։

Սեյսմաակտիվ գոտում գտնվող Հայաստանում երկրաշարժերի թիվը չի ավելացել՝ պնդում է Սեյսմիկ ծառայության տնօրենը՝ նշելով, որ երկրաշարժերի գրանցման սեյսմոլոգիական ցանցն է արդանականացվել, 2013- 2017 թվականներին տեխնիկապես հագեցած ցանց է ձևավորվել։ Սոս Մարգարյանն ասում է՝ սեյսմիկ ակտիվ գոտիներն ամեն օր են դիտարկում, օրինակ, ուժեղ երկրաշարժ առաջացնելու առումով Երևանի խզվածքի պոտենցիալը շատ ավելի փոքր է, քան Գառնիի խզվածքինը։

Սեյսմիկ ծառայության տնօրենի խոսքով՝ Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի, և եթե ունենանք 9 բալանոց ցնցում, կունենանք վատ հետևանքներ՝ շենքերի 45%–ը կհայտնվի ռիսկի գոտում։

«Այդ 45 տոկոսն ամենամոտը չեն գտնվում էպիկենտրոնին։ Գուցե, այդ 45 տոկոսի 5 տոկոսն այնպես է ձևափոխվել, կամ նույնիսկ ցածր խոցելիություն ունեցող շենքը, հնարավոր է, դարձել է բարձր խոցելիություն ունեցող շենք։ Մենք ունենք բնակֆոնդի խնդիր»,- շեշտեց Մարգարյանը։

Ըստ պաշտոնյայի՝ թեև երկրաշարժերի մասին ճշգրիտ կանխատեսումներ անել հնարավոր չէ, բայց Երանոսում գրանցված ցնցումներից հետո Սեյսմիկ ծառայությունն արձանագրել է, որ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան