2024թ. 1-ին կիսամյակում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով 1032 քրեական վարույթ․ ՔԿ

Լուրեր

16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են կիսամյակային տարաբնույթ ցուցանիշների ամփոփման և վերլուծական աշխատանքները, որի շրջանակներում պատրաստված հերթական հրապարակմամբ ներկայացվում է 2024թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների վիճակագրությունը։
Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով 1032 քրեական վարույթ։
Հիշյալ քրեական վարույթներից 64-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 67 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 1-ը՝ 1 անձի վերաբերյալ ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան: 240 քրեական վարույթ կարճվել է, որից 202-ը` ռեաբիլիտացնող, իսկ 38-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 238-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 5 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 29-ը` միացվել է, 455 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:
Մասնավորապես, դատարան ուղարկված 64 վարույթներից 5-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,
1-ը՝ մարդուն առևանգելու, 22-ը՝ ֆիզիկական ներգործության, 16-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, 1-ը՝ ալիմենտ վճարելուց խուսափելու,
17-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 67 մեղադրյալից 18-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 1-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից, 44-ը՝ այլ անձինք:
Դատարան ուղարկված վարույթներով 78 տուժողից 27-ը եղել են մինչև 12, 16-ը՝ 12-14, 16-ը՝ 14-16, 19-ը՝ 16-18 տարեկան: