Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների թվում 2-ամյա երեխա կա

Լուրեր

16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
Բոլորը

Օգոստոսի 12-ին, ժամը 23:38-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ Գ, ծնված 1994 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի սրահ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա Հ-ն (ծնված 1991 թ.) և Ա Գ-ն (ծնված 2022 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ: Ա. Հ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Վ. Գ-ինը և Ա. Գ-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, տուժած Վ. Գ-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և արգելապատնեշի երկաթե կառուցատարրը հեռացրել ավտոմեքենայից: