Աստղաձոր գյուղի մանկապարտեզի շինաշխատանքները կավարտվեն դեկտեմբերին․ մարզպետը հետևել է աշխատանքներին

Լուրեր

06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
Բոլորը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում է անցկացրել Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղի նորակառույց մանկապարտեզի շենքի շինհրապարակում․ տեղեկացնում են մարզպետարանից։

«Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։

Կարեն Սարգսյանը շրջեց շինհրապարակում, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, լսեց նրանց կողմից բարձրացված խնդիրները, նկատված թերությունների շուրջ արեց դիտողություններ և առաջարկություններ, որոնց վերացման շուրջ տվեց համապատասխան հանձնարարականներ։
Մարզպետը միաժամանակ հրահանգեց՝ անել հնարավորը, որպեսզի կառույցը շահագործման հանձնվի սահմանված ժամկետներում և պահանջվող որակին համապատասխան։

Աստղաձորի 144 տեղանոց մսուր-մանկապարտեզի շենքի կառուցումն իրականացվում է պետբյուջեի միջոցներով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։

Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ դրամ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից և կավարտվեն 2024 թվականի դեկտեմբերին։ Այս պահի դրությամբ շինաշխատանքներն իրականացվել են շուրջ 60 տոկոսով։

Ծրագրի ավարտից հետո Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղն իր պատմության մեջ առաջին անգամ կունենա մանկապարտեզ՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան»։